Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը

https://eco.am/%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%9b%d5%b6%d6%84-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5%d5%af-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%9b%d5%b6%d6%84-%d6%85%d5%a6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b7/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և Environment and Health ՀԿ-ի հետ համատեղ մշակել է «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքը: Նախաձեռնության նպատակն է մարզերի և Երևանի դպրոցների 7-11-րդ դասարանների աշակերտների շրջանում բարձրացնել օզոնային շերտի քայքայման վերաբերյալ իմացության մակարդակը, զինել տեղեկատվությամբ ու հմտություններով և խրախուսել երիտասարդների ներգրավվածությունն այս գլոբալ բնապահպանական մարտահրավերի լուծման հարցում:
Կրթական միջոցառումների առաջին փուլը մեկնարկել է մայիսին: Այս փուլում մայիսի 4-11-ը իրականացվել են 15 հեռավար դասընթացներ՝ Zoom-վեբինարներ՝ նվիրված օզոնային շերտի քայքայմանն ու պահպանմանը, որոնց մասնակցել են շուրջ 450 աշակերտ և ուսուցիչ 240 դպրոցներից:
Վեբինարներից մեկում մասնակիցներին ողջույնեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը վստահեցնելով, որ որպես պետական մարմին երիտասարդների համար կապահովի հնարավորություն այս և այլ բնապահպանական թեմաների շուրջ գիտելիքներն ընդլայնելու գործում:
Նախաձեռնության երկրորդ փուլը միտված է լինելու «Օզոնը մեր կյանքում»  թեմատիկ տեսաֆիլմերի մրցույթի իրականացմանը և ամառային ճամբարի կազմակերպմանը։
Կատարված և նախատեսվող միջոցառումների մասին առաջինը տեղեկանալու համար կարող եք հետևել նաև Օզոնի ծրագրի ինսթագրամյան պաշտոնական էջին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել