Վստահաբար բոլորը գոնե մեկ անգամ փորձել են պատկերացնել, թե ինչպիսին կլինի աշխարհը 100 տարի անց և թե մեզ շրջապատող իրականության մեջ ինչպիսի փոփոխությունների կհանգեցնի ժամանակակից տեխնոլոգիաների այս արագընթաց զարգացումը։ Գիտաֆանտաստիկ ֆիլմերի հեղինակները մեկ անգամ չէ, որ մտածել են այս մասին՝ ստեղծելով հարուստ երևակայությամբ սյուժեներ: Մի բան հստակ է՝ այն ամենն, ինչ ցուցադրվում է գիտաֆանտաստիկ ֆիլմերում 100 տարվա ընթացքում կարող է բացարձակ իրականություն դառնալ։
Այսպիսով, ի՞նչ փոփոխություններ են սպասում աշխարհին 100 տարի անց:
Մտքի ուժ
Նեյրոհամակարգչային ինտերֆեյսը վաղուց դադարել է լինել գիտականֆանտաստիկա, ամենավառ օրինակը թերևս նեյրոպրոթեզավորումն է: Համակարգչային տեխնիկայի օգնությամբ անդամալույծները կարող են նորից զգալ և շարժվել, կույրերը՝ ստանալ տեսողություն, խուլերը՝ լսողություն: Այժմ փորձարկվում է այնպիսի տեխնոլոգիա, որի միջոցով մարդը մտքի ուժով կարող է վերահսկել համակարգիչը:
Տելեպատիա (հեռազգացողություն)
Գիտնականները կարծում են, որ տելեպատիան կդառնա ուղեղի ֆունկցիոնալության բարձրացման ամենատարածված ձևերից մեկը: Մտքերը ընկալելը և դրանք հեռվից փոխանցելը կդառնան նույնքան սովորական, որքան մտքերը համացանցում պահելը:
Ինքնավար տրանսպորտային միջոցներ
Ոչ այնքան հեռավոր ապագայում ամբողջովին ինքնավար տրանսպորտային միջոցները կդառնան իրականություն, իսկ դրանց էապես կտարբերվի այն մեքենաներից, որին մենք սովոր ենք այսօր: Ֆուտուրիստները կանխատեսում են, որ անձնական անօդաչու թռչող սարքերը կդառնան մարդկանց հիմնական փոխադրամիջոցը:
Ինքնավար քաղաքներ
Ապագայի քաղաքները նույնպես շատ տարբեր կլինեն այսօրվա քաղաքներից: Արևը կլինի էներգիայի հիմնական աղբյուրը, որը կդարձնի կյանքն ավելի արագ, արդյունավետ և մաքուր: Տները կդադարեն փլուզվել. չինացի գիտնականներն արդեն աշխատում են այնպիսի բետոնե կոնստրուկցիաների մշակման վրա, որոնք ինքնուրույն կվերանորոգեն իրենց ճաքերը։
Առողջություն
Ապագայում, ամենայն հավանականությամբ, քաղցկեղը կպարտվի. գիտնականները կկարողանան հիվանդության դեմ պայքարել՝ հիմնվելով հիվանդի անհատական գենետիկական տվյալների վրա: Գենետիկական առաջընթացը կօգնի բուժել ժառանգական հիվանդությունները, իսկ վերարտադրողական բժշկությունը կգնա այնքան հեռու, որ անպտղության մասին անհանգստանալու կարիք չի լինի: Ախտորոշումը նույնպես կբարելավվի. արդեն իսկ ստեղծվել այնպիսի համակարգեր, որոնք հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերում են դրանք։
Նանոռոբոտներ
Թեև առայժմ բժշկական նանրոռոբոտները գոյություն ունեն միայն տեսականորեն, այնուամենայնիվ բազմաթիվ գիտնականներ վստահ են, որ ապագայում դրան լիովին իրականություն կդառնան։ Իսկ այս ոլորտում հետազոտություններն ու փորձարկումները ակտիվորեն զարգանում են:
3D տպիչներ
Այժմ 3D տպիչով հնարավոր տպագրել ավտոմեքենաներ, տուն, սնունդ և նույնիսկ կենդանի օրգաններ։ Իսկ թե ինչ հնարավորություն կարող են ունենալ այս սարքերը 100 տարի անց՝ արդեն պարզ է։
Արհեստական բեղմնավորում
Այժմ մարդիկ են ավելի շատ են կարիք ունենում օգտագործելու բեղմնավորման նոր մեթոդներ: Արհեստականորեն բեղմնավորված սաղմերի գենետիկ վերլուծությունը և դրանց ընտրությունն աստիճանաբար ընդլայնում է իր հնարավորությունները և դրանցում մասնագիտացված կլինիկաների թիվը աճում է։ Արդեն սաղմի սկանավորումը կարող է հայտնաբերել հայտնի գենետիկական հիվանդությունների մոտ կեսը, իսկ առաջիկա տասը տարում գիտնականները կսովորեն, թե ինչպես ընտրել գրեթե 100% լիարժեք սաղմեր։
Ամուսնությունը փոխարեն կստեղծվի «պայմանագիր՝ մեկ տարվա համար»
Ֆուտուրիստները համոզված են, որ ամուսնության սովորական ձևերը աստիճանաբար կվերանան։ Կառաջանան համատեղ կյանքի նոր ձևեր, որոնք նախատեսված կլինեն որոշակի ժամանակահատվածի համար, և ոչ թե՝ ամբողջ կյանքի։ Նրանց կարծիքով, կյանքի տևողության ավելացման պայմաններում դա անխուսափելի կլինի:
Սրանք, իհարկե, ապագայի իրականության շատ փոքր մասն են և ցանկը հնարավոր է անվերջ շարունակել։ Գիտության ու տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ առաջանում են նաև ապագայի հավանական իրականության նոր ձևեր ու տարբերակներ։ Գուցե մի օր մեր թվային կրկնօրինակները հավերժ ապրելու հնարավորություն ստանան և տեղափոխվեն այլ մոլորակներ․․․





Թողնել մեկնաբանություն