Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8/

Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։
Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։
Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Կտրամադրվի ընդհանուր թվով 10 000 տնկի։
Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Ալեքսանյանին։
Հեռ.` 091 88 22 22, (+374 10) 65 02 70
Էլ. հասցե` hayk.aleqsanyan@env.am

Ինչպե՞ս դիմե
Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել ` press@env.am էլեկտրոնային հասցեին: Դիմումն իր մեջ պետք է ներառի`

Մասնակիցների թիվ 

Կազմակերպության կողմից գործընթացն համակարգող կոնտակտային անձի տվյալներ (Հեռ. համար, էլ.հասցե) 

Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարեւոր միջոցառման։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել