Փողոց նետած թափոնները արագիլների ձագերի անկման պատճառ են դառնում

https://eco.am/%d6%83%d5%b8%d5%b2%d5%b8%d6%81-%d5%b6%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ae-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b1%d5%a1%d5%a3/

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից սկսած արդեն 4-րդ տարին է, ինչ իրականացնում է սպիտակ արագիլների հաշվառում՝ Արարատյան դաշտում։ NABU-ի մասնագետները հաշվառումը սկսել են իրականացնել՝ պայմանավորված 2017 թվականից սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության նկատելի դառնալուց հետո։

Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, որ գործընթացը նպատակ ունի ստուգելու աղտոտման դինամիկան և հավաքագրելու այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են՝

1․ բների աշխարհագրական դիրքերը

2․ ձագերի քանակը

3․ հասուն արագիլների քանակը

4․ աղտոտվածության առկայությունը

5․ աղտոտվածության աստիճանը

6․ բների վթարայնությունը

7․ բների քանակի դինամիկան։

NABU-ի մասնագետները իրականացնում են նաև սպիտակ արագիլների արբանյակային նշադրում, օղակավորում և փետուրների նմուշառում:

Արբանյակային տվիչների տեղադրումը նպատակ ունի ուսումնասիրելու չուն և լոկալ տեղաշարժերը։

Այսպիսով, օրերս իրականացրած աշխատանքների արդյունքում 7 երիտասարդ՝ 4-ը տարբեր աստիճանի աղտոտված և 3-ը մաքուր արագիլների վրա տեղադրվել են արբանյակային տվիչներ, որոնց միջոցով կենտրոնի մասնագետները հնարավորություն կունենան հետևելու թռչուններին՝ հասկանալու և գնահատելու նրանց գոյատևման գործակիցը։

Օղակավորման աշխատանքների ընթացքում արագիլների բներում նկատելի է կենցաղային թափոնների մեծ կուտակում, ինչը ցավոք սրտի, նրանք օգտագործում են որպես բնի կառուցման շինանյութ։ Կենցաղային թափոնների առկայությունը արագիլների բներում վկայում է մեր աղտոտված շրջակա միջավայրի մասին, ինչև բացասական է ազդում նաև մարդկանց առողջության վրա:

NABU-ի մասնագետների դիտարկմամբ աշխատանքների ընթացքում շատ հաճախ հանդիպում են զանազան ձկնորսական, կենցաղային կամ տեխնիկական օգտագործման ցանցերի և պարանների մեջ խճճված ձագեր, որոնց մի մասն արդեն իսկ ստացել է վերջույթների դեֆորմացիա, մի մասը՝ անկում ապրել, իսկ մյուսներին հնարավոր է եղել ժամանակին օգնություն ցույց տալ, ազատելով խճճված ցանցերից:

NABU-ի մասնագետները հորդորում են մեր համաքաղաքացիներին ուշադիր լինել և նման տեսակի թափոնները չնետել փողոցներում, քանզի դրանք արագիլների ձագերի անկման պատճառ են դառնում:

Քանի որ նախորդ տարիներին փետուրների նմուշառման իրականացված հետազոտությունները հակասական արդյունք են ցույց տվել, այս տարի նույնպես իրականացվեց նմուշառում՝ երեք՝ տեղական և արտասահմանյան ախտորոշիչ լաբորատորիաներ ուղարկելու և վերջնական եզրահանգում ունենալու համար։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։