Երևանի բուսաբանական այգին հայտարարում է «Պատանի բնագետ» աշխատարանի մեկնարկի մասին։ Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ աշխատարանը սկսվում է քայլարշավից Բուսաբանական այգու տարածքում։ Մասնակիցները ծանոթանում են այգում աճող բուսատեսակներին, ապա ընտրում, առանձնացնում են բույս, որի տեսակի որոշումը և կառուցվածքի ուսումնասիրությունը մանրադիտակով շարունակում են լսարանում։
Աշխատարանի նպատակն է դպրոցահասակների շրջանում սերմանել հետաքրքրություն՝ գիտական հետազոտությունների և խմբային աշխատանքի նկատմամբ։






Թողնել մեկնաբանություն