Անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%be%d5%ab%d5%a1%d6%81%d5%ab%d5%b8%d5%b6-%d5%af%d5%a5/

Հունիսի 26-ից անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ։

Նախորդ տարիներին ավիացիոն պայքարը կատարվել է քիմիական եղանակով, իսկ այս տարի անցում է կատարվել կենսաբանականի։ Պայքարի այս տեսակը միտված է առավել խորքային պայքար մղելու  հիվանդությունների զարգացման և վնաստաուների վերարտադրողականւթյան դեմ՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք։

Eco.am սոցիալական հարթակը «Անտառային կոմիտեից» տեղեկացավ, որ միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի՝ վնասատուներով և այլ հիվանդություններով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանանակացույցով․

1 Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1200 հա տարածքում – 26.06.2023 – 27.06.2023,

2․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1320 հա տարածքում – 28.06.2023 – 30.06.2023,

3․ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1600 հա տարածքում – 01.07.2023 – 03.07.2023։

«Անտառային կոմիտեն» նախազգուշացնում է, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո 3 օր խորհուրդ է տրվում խուսափել սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքից: Աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է մեղվաընտանիքների արկանոցները փակել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով