Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել

https://eco.am/%d5%be%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%b1%d5%b8%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d6%87-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b2%d5%ab-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5/

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։

Eco.am  սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

Սև անգղ (Aegypius monachus)՝

1․ գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ։

2․ ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

3․ Թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։

4․ Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մորուքավոր գառնանգղ․«Տարվա թռչուն 2023» արշավի ամենավտանգված թռչնատեսակը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել