Ջերմոցային գազերի կոնցենտրացիան հասել Է ռեկորդային բարձր մակարդակի

https://eco.am/%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a3%d5%a1%d5%a6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b6%d6%81%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd/

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն, 2022 թվականին ջերմոցային գազերի քանակը կրկին հասել է նոր ռեկորդի՝ և աճման միտումը շարունակվում է:

Eco.am  սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ 2022 թվականին ածխածնի երկօքսիդի (CO2) գլոբալ միջին կոնցենտրացիաներն առաջին անգամ 50%-ով գերազանցել են նախաարդյունաբերական ժամանակարջանի կոնցենտրացիաների մակարդակը և շարունակում են աճել նաև 2023 թվականին։

Մեթանի կոնցենտրացիան նույնպես աճել է, իսկ 2021-2022 թվականների ընթացքում ռեկորդային աճ է գրանցել նաև ազոտի օքսիդի մակարդակը, ասվում է ՀՕԿ-ի ջերմոցային գազերի տեղեկագրում, որը հրապարակվել է այս տարի Դուբայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության (COP28) բանակցություններին ընդառաջ:

Ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումների կեսը մնում է մթնոլորտում, քառորդ մասը կլանվում է օվկիանոսի կողմից, մյուս մասը՝ կլանվում անտառների կողմից, չնայած այս ցուցանիշները տարեցտարի տարբերվում են:

Արտանետումները շարունակվում են, իսկ CO2-ը շարունակում է կուտակվել մթնոլորտում՝ հանգեցնելով գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը:

Վերջին անգամ Երկիր մոլորակը CO2-ի համադրելի կոնցենտրացիա է ունեցել 3-5 միլիոն տարի առաջ, երբ ջերմաստիճանը 2-3°C-ով ավելի տաք էր, իսկ ծովի մակարդակը՝ 10-20 մետրով ավելի բարձր, քան հիմա:

Մանրամասները՝ այստեղ․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով