Շուրջ մեկ տարի դադարից հետո «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը կրկին հրավիրում է Ձեզ մասնակցելու Հապալասի փառատոնին: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում (նախկին Համզաչիման:
Այս տարի պատրաստ եղեք պարելու, չմանրամասնենք:
Կլինեն նաև տարբեր միջոցառումներ՝ ներառյալ հապալասի աճեցման դասընթաց, ինտերակտիվ բնապահպանական խաղեր, քայլարշավ անտառում, յոգա՝ համեմված կենդանի երաժշտությամբ, համեղ սննդով և իհարկե հյութեղ հապալասով: Փառատոնի ընթացքում կանցկացվի տոնավաճառ, որտեղ կվաճառվի գյուղամթերք և ձեռագործ աշխատանքներ:
Փառատոնի նպատակն է ծանոթացնել այցելուներին Մարգահովտի չնաշխարհիկ բնությանը, միասին վայելել գյուղի բարիքները, ինչպես նաև տարածել հապալասի մշակումը:
«Էյ Թի Փի»-ն կտրամադրի ավտոբուսներ, իսկ այն մասնակիցների համար, ովքեր նախընտրում են գալ իրենց մեքենաներով, կտրամադրենք քարտեզ: Հետևեք մեր էջին մանրամասներին տեղեկանալու և գրանցվելու համար:




Թողնել մեկնաբանություն