Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։
էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով
Մասնավորապես՝
Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ։ Իսկ 2020 թվականի համեմատ՝ շուրջ 12 անգամ։
Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ։
Ըստ գործող օրենքի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են՝
1․ մեծ, միջին և փոքր ավտոբուսներ,
2․ մարդատար տրանսպորտային միջոցներ,
3․ մոտոցիկլներ ու մոպեդներ ներմուծողներն ու տեղում վաճառողները։
Eco.am
Թողնել մեկնաբանություն