Քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը

https://eco.am/%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-2023-2030-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bc%d5%ab%d5%bd/

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ ռազմավարությունն ուղղված է աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը, կարողությունների զարգացմանն ու մշտադիտարկմանը, աղետներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանը:

Նշվում է, որ նախագիծն անդրադարձ է կատարում աղետների ռիսկի ոլորտում առկա խնդիրներին, իսկ դրա նպատակներն են՝

1 ձևավորել անվտանգ ու դիմակայուն պետություն,

2 ապահովել ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,

3 անվտանգային մշակույթի ամրապնդում,

4 տեխնոլոգիական համակարգի բարելավում,

5 մարդկային ռեսուրսների զարգացում:

Նախատեսվում են նաև քաղաքացիների շրջանում իրականացնել իրազեկման արդյունավետ միջոցառումներ, ընդլայնել ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղետների ռիսկի ռազմավարության ընդունումն ու այս ուղղությամբ հետևողական ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ երեխաների շրջանում տարբեր միջոցառումների միջոցով իրազեկվածության բարձրացումը: Վարչապետը հանձնարարել է ռազմավարության նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով