Արցախցի քանդակագործը Հայաստան է բերել իր տնկած ծառերը

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d6%81%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a2%d5%a5%d6%80%d5%a5/

Բռնի տեղահանված արցախցիներից շատերն այս օրերին իրենց համար թանկարժեք իրերից զատ Հայաստան բերեցին նաև իրենց ընտանիք կենդանիներին ու բույսերին։ Այսօր համացանցում լայն տարածում գտավ այս լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է արցախցին իր հետ տարհանում սեփական ձեռքով մշակած ծառը։

Ավելի ուշ պարզվեց, որ Արցախի Վանք գյուղում, Գանձասարի համալիրի տարածքում գտնվող «Ժայռակերտ Առյուծ»-ի հեղինակ Արամ Ավագյանն է, որը քանդակի կողքին տնկած ծառերը խնամքով տեղափոխել է Հայաստան։

Հավանաբար այն տեղ կգտնի այնտեղ, որտեղ քանդակագործն իր ընտանիքի հետ բնակություն կհաստատի։

Ի դեպ, Առյուծի ժայռակերտի ստեղծման մտահղացումը հեղինակի մոտ ի հայտ է եկել դեռևս 2006 թվականին: Նկարիչ Արամ Ավագյանը քանդակի վրա աշխատանքը սկսել է 2007 թվականին:

Ժայռակերտ առյուծի կառուցման պատմությունը կարող եք դիտել տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։