Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 2 մարզում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-15/

Սեպտեմբերի 22-27-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և երկու մարզում։

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի

Կոնցենտրացիան`

Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 22-24-ը և 26-ին,

Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-ին,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 22-ին, 24-26-ը,

Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան`

Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 24-26-ը,

Արաբկիրում՝ սեպտեմբերի 22-ին, 24-ին, 25-ին, 27-ին։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև 2 մարզում՝

Գյումրիում՝ սեպտեմբերի 21-ին և 23-ին,

Վանաձորում՝ սեպտեմբերի 22-ին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։