Հաջորդ շաբաթվանից կմեկնարկի գարնանային սանիտարական էտը։ Այդ մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
Հրավիրած խորհրդակցության ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արշակ Սեյրանյանը, ստորաբաժանումների ղեկավարների և մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք պետք է աշխատանքներն իրականացնելու համար ապահովեն տեխնիկական միջոցներ (ավտոաշտարակ, ինքնաթափ) քննարկվել է էտման շրջանը ճիշտ ու գրագետ կազմակերպելու ուղղությունը։
Օրակարգում գործի անխափան ու արդյունավետ կազմակերպումն է եղել, որի համար կազմվել է աշխատանքային պլան։ Հաշվի առնելով աշնան փորձը՝ մասնակիցները համաձայնեցրել են կողմերի պարտականություններն ու վստահեցրել, որ երկկողմանի կարվի առավելագույնը՝ պլանավորված աշխատանքներն իրականացնելու համար։
Այնուամենայնիվ, գարնանային սանիտարական էտը Երևանում կմեկնարկի մարտի 15-ից և կտևի մեկ ամիս։ Իսկ անհրաժեշտության դեպքում՝ ժամկետը կերկարաձգվի։
Թողնել մեկնաբանություն