Ինչ հիվանդություններ է առաջացնում սննդակարգում աղի քանակի գերազանցումը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%b6/

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղաման դնելը կարգելվի։ Նախագծի հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է։ Ըստ այդ նախագծի, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով։
«Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը»,- այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Ըստ հաղորդագության, 2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն` ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից մահացությունը կազմում է շուրջ 70%․

1․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 47.3% (ԱՇՀՀ),

2․չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ),

3շաքարային դիաբետ` 1․3% (ՇԴ)

4․ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ` 1.1% (ԹՔՕՀ)

Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես` բնակչության ռիսկային վարքագծով․

1․ ծխախոտի օգտագործում,

2․ անառողջ սննդակարգ,

3 կերակրի աղի չարաշահում,

4․ ալկոհոլի օգտագործում,

5․ֆիզիկական թերակտիվություն և այլն։

Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է

1․ զարկերակային հիպերտենզիայի,

2․ կաթվածների առաջացման,

3․ երիկամների ֆունկցիայի խանգարման,

4․ ընդհանուր առողջության վատթարացման:

Միջազգային տվյալների համաձայն` բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը:

Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը:

Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով

1 չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սնունդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%),

2․ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում:

3․ Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ:

4․ Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:

Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝  աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում  հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը:

Սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է

– սրտանոթային հիվանդությունների՝ հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների

– երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել