2008 թվականից յուրաքանչյուր տարի՝ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը, ամբողջ աշխարհում նշվում է քնի համաշխարհային օրը։ Նպատակը առողջ և ճիշտ քնի քարոզումն է, հասարակության ուշադրության հրավիրումը քնի բժշկական, կրթական և սոցիալական հիմնահարցերի վրա, ինչպես նաև քնի խանգարումների կանխարգելումն ու կառավարումը։ Այս տարի քնի համաշխարհային օրը նշվում է մարտի 15-ին։
Eco.am սոցիալական հարթակն այսօր կներկայացնի մի քանի կարևոր կետեր, որոնք անհրաժեշտ է կիրառել՝ օրգանիզմին առողջ և կանոնավոր քուն ապահովելու համար։ Հաճախ են բժիշկները կամ քնի մասնագետները խորհուրդ տալիս, որ անհրաժեշտ է լիարժեք ու բավարար քուն ունենալ։ Իսկ որքա՞ն պետք է քնի մարդը։
Քնի նորման անհատական հասկացություն է։ Մեկի համար կարող է բավարար լինել 6 ժամը՝ հաջորդ օրը առույգ զգալու համար, իսկ մյուսին առնվազն 8 ժամ գիշերային քուն է անհրաժեշտ։ Օրգանիզմին անհրաժեշտ քնի ժամանակը կախված է նաև տարիքից. ամենաերկար պետք է երեխաները քնեն, իսկ տարեցներին ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ քնելու համար, քան` երիտասարդներին։
Գոյություն ունեն որոշ միջինացված ցուցանիշներ, որոնք ընդունված է նորմա համարել.
1․ մինչև 5 տարեկան երեխաները՝ 13–15 ժամ,
2․ 5–12 տարեկան երեխաները՝ 10–13 ժամ,
3․մինչև 18 տարեկանը՝ 8,5–10 ժամ,
4․մինչև 45 տարեկանը՝ 7–8,5 ժամ,
5․ 45 տարեկանից հետո՝ 6–8 ժամ։
Որո՞նք են քնի խանգարման նշանները, ո՞րն է առողջ քունը, ի՞նչ է քնի հիգիենան կարևոր հարցերին պատասխանում է ՀՀ Առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն