Eco.am սոցիալական հարթակն օրերս անդրադարձել էր, որ մեկ տարի առաջ բնություն բաց թողնված երեք ազնվացեղ եղջերուներից մեկը զբոսնում է Արագածոտնի մարզի Սիփան և Ծիլքար գյուղերի մերձակայքում:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ WWF-Հայաստանից տեղեկացանք, որ արկածախնդիր ազնվացեղ եղջերուն ավելի քան 200 կմ ճանապարհորդությունից հետո արդեն վերադարձել է «Դիլիջան» ազգային պարկի տարածք:






Թողնել մեկնաբանություն