Հուլիսի 24-ին՝ Վարդավառին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, պատճառը՝ հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածն է
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝
Չնետել
1․ այրվող լուցկի,
2․չմարված ծխախոտի մնացորդ,
3․ չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում։
Հարկավոր է
1․ խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
2․բտարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
3․ Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը» խնդրում է լինել ավելի ուշադիր, աջակցել ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:






Թողնել մեկնաբանություն