Վարդավառին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի  

https://eco.am/%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%bc%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%80%d5%b8%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1/

Հուլիսի 24-ին՝ Վարդավառին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի  ցանկացած տեսակի այցելությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը,  պատճառը՝ հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածն է

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝

Չնետել

1 այրվող լուցկի,

2․չմարված ծխախոտի մնացորդ,

3․ չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում։

Հարկավոր է

1․ խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,

2․բտարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,

3․ Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը» խնդրում է լինել ավելի ուշադիր, աջակցել ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։