Պաշտպանված բնությունը առողջ հասարակության գրավականներից է։ Իսկ բնության պահպանման լավագույն տարբերակներից մեկը պլաստիկ թափոնների ու թղթի վերամշակումն է։
Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, փոքրիկ հրեշտակ Էլանիկի մայրիկի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, պլանավորում է պլաստիկ թափոնների ու թղթի հավաքագրում՝ վերամշակման նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամից, հավաքագրված թափոնների հանձնման արդյունքում ստացված գումարը ուղղվելու է հիմնադրամին՝ քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Նախաձեռնությամբ հետաքրքրված քաղաքացիները կարող են հուլիսի 29-ին, ժամը 9։00-10։00-ն Արյունաբանական կենտրոնի բակ տանել պլաստիկ թափոններ ու թղթեր։
Հավաքագրվող հումք կարող են լինել.
1․Պլաստիկ շշեր
2․ Մրգի պլաստիկ արկղեր
3․Կենցաղային պլաստմասե իրեր
4․Շշերի փաթեթավորման թաղանթ
5․Ջերմոցի օգտագործված թաղանթներ
6․Փաթեթավորման թաղանթներ և տոպրակներ
7․Պլաստիկ խողովակներ
8․Թուղթ և ստվարաթուղթ՝ տարբեր տեսակի և հաստության։
Իսկ աշխատանքային տարածքներում հավաքագրում իրականացնելու խնդրանքով Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը դիմում է նաև բոլոր կազմակերպություններին։




Թողնել մեկնաբանություն