Սեպտեմբերի 12-ից- 23-ը շրջակա միջավայրին հասցվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով վնաս

https://eco.am/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-12-%d5%ab%d6%81-23-%d5%a8-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից սեպտեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, թե որքան վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել  900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել  1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 19 դեպք, որից 18-ով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է  106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,  3-ով նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 13 դեպք, որից 5-ով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 3 դեպք։

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 2 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 871.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից`

2-ընդերքօգտագործում,

1-արտադրություն,

1-ջրօգտագործում

Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում՝ 2.170.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել բնությանը պատճառված վնաս՝ 2.855.162 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով