Հայ հեղինակի «Հիսուսի կատուն» գիրքը Էդինբուրգի ամրոցում արժանացավ մրցանակի

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%bd%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a3%d5%ab%d6%80%d6%84%d5%a8-%d5%a7/

Օրերս, հայ ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյանը) իր «Հիսուսի կատուն» գրքի համար գերմանական Քոբուրգ քաղաքի Էրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում արժանացավ գերմանացի հայտնի բանաստեղծ, լեզվաբան և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին:

Մրցանակը ստացել են նաև գրքի թարգմանիչները՝ Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառման ընթացքում  Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կատարմամբ հնչել է հայկական երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել նաև Քոբուրգի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը, Ֆրիդրիխ Ռյուկերտի ժառանգը՝ Կլաուս Ռյուկերտը, և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Մրցանակաբաշխությունից առաջ Գրիգը հյուրընկալվել է Ռյուկերտի տուն-թանգարանում և թանգարանին հանձնել Ռյուկերտի՝ Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված «Մի երգ կա մանկուց…» բանաստեղծության ձեռագրի պատճենը, որը տրամադրել է Հովհաննես Թումանյանի թանգարանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել էր գերմանական Hotlist անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով