Էկոմթերքը ոչ միայն անվնաս է մարդու առողջության համար, այլ նաեւ օգտակար է

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84%d5%a8-%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d5%a1%d5%bc%d5%b8/

Մարդուն բնորոշ է ախտոտել ոչ միայն շրջակա միջավայրն, այլ նաեւ իր օրգանիզմը: Իհարկե, փողոցի մաքրության համար կարելի է պայքարել, բայց հնարավո՞ր է որեւէ կերպ դադարել վնասել սեփական մարմնին: Չէ որ չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է ու լիարժեք կենսակերպը, ինչի պահպանման համար էլ նախեւառաջ պետք է օգտագործել էկոմթերք:

Ինչ է էկոմթերքը

Կան մարդիկ, որոնք մտածում են, թե էկոմթերքը դիետիկ սնունդն է, ոմանք էլ կարծում են, թե այն ֆերմայում աճեցված սնունդ է: Թե ինչ է իրենից ներկայացնում էկոլոգիապես մաքուր մթերքը, հստակ որեւէ ձեւակերպում իրականում չկա: Իսկ «էկոմթերք» հասկացությունն առաջին հերթին էկոլոգիապես մաքուր այն սնունդն է, որը ոչ միայն բացարձակ անվնաս է մարդու առողջության համար, այլ նաեւ օգտակար է:

Սննդի այս տեսակի մեջ են մտնում ոչ միայն բանջարեղենը, մրգերը ու հատիկեղենը, այլ նաեւ կաթն ու միսը: Յուրաքանչյուր մթերք, որն աճեցվել է էկոլոգիապես մաքուր տարածքում, առանց արհեստական խթանիչների կիրառման, համարվում է էկոմթերք:

Գաղտնիք չէ, որ ներկայումս սննդի մեջ տարբեր հավելումներ են ավելացնում, իսկ կենդանիների կերերի մեջ՝ աճի հորմոններ: Մրգերին ու բանջարեղենին ավելացնում են տարբեր տեսակի գունանյութեր, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, նիտրատներ, գենո-մոդիֆիկացված բաղադրիչներ, իսկ եթե այս ամենին գումարվի նաեւ թունավոր փաթեթավորումը, ապա առողջությանը անպայման վնաս կպատճառվի: Սարսափելի է անգամ պատկերացնել, թե որքան թունավոր նյութեր են թափանցում մարդու օրգանիզմ սննդի միջոցով:

Էկոմթերքը՝ որպես սպեղանի

Զարգացած երկրների մեծ մասում էկոմթերքի արտադրությունն ու ռեալիզիացիան արդեն ընթացքի մեջ է: Էկոմթերքը նշագծված է հատուկ նշանով: Եթե խոսենք տվյալ մթերքի օգտակարությունից, ապա հիվանդ մարդկանց համար այն կարող է անփոխարինելի լինել, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են ասթմայով եւ դիաբետով: Սուր շնչառական վարակների շրջանում էկոմթերքն օգնում է թեթեւացնել վիճակը, քանի որ դրանցում պարունակվում է անհրաժեշտ վիտամինների մեծ քանակ: Այնպես որ, էկոմթերքն, իսկապես, կարելի է համարել բնական դեղամիջոց: Եվ, ի վերջո, էլ ինչը կարող է ավելի օգտակար լինել երեխայի համար, քան էկոլոգիապես մաքուր սննդամթերքը: Աճող օրգանիզմի համար շատ կարեւոր է որակյալ սննդի կիրառումը:

Որտեղից գնել էկոմթերք

Ի դեպ, եթե որոշել եք անցնել առողջ սննդի, ապա անհրաժեշտ է իմանալ, թե որտեղից եւ ինչպես գնել որակյալ արտադրանք: Այս հարցում պետք է շատ զգույշ լինել: Որակյալ ապրանքի գլխավոր երաշխիքը կարող է լինել հատուկ մասնագիտակցված խանութից այն գնելը: Հենց այստեղ է ամենամեծ հավանականությունը, որ առաջարկվող մթերքն աճեցված է առանց արագ լուծվող պարարտանյութերի, թունաքիմիկատների եւ աճի հորմոնների: Իհարկե, Հայաստանի պարագայում վիճակն ավելի բարդ է, քանի որ առանձնացված եւ աչքի ընկնող էկոմթերքի խանութներ դեռեւս չկան: Այնպես որ, էկոմթերք ձեռք բերելու համար մեր երկրում պետք է նախեւառաջ հենվել սեփական էկոգիտելիքների վրա եւ տարբերակել, թե որն է բնական, անվնաս ու օտակար սնունդը՝ սուպերմարկետներում առաջարկվող լայն ընտրանիում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով