Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ ձկնորսական ցանց, առգրավվել է 5153 հատ «Սիգ» տեսակի ձուկ

https://eco.am/%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab%d6%81-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a7-%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-22-%d5%b0%d5%a1%d5%bf-%d5%b1%d5%af%d5%b6%d5%b8%d6%80%d5%bd%d5%a1%d5%af/

Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 5.153 հատ (ընդհանուր քաշով 1.837 կգ) «Սիգ» տեսակի ձուկ:
Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9.185.750 ՀՀ դրամ:
Առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։