Մոտ ապագայում անտառներ քաղաքացիների մուտքը կլինի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու համար. ՇՄ նախարար

https://eco.am/%d5%b4%d5%b8%d5%bf-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է մոտ ապագայում քաղաքացիների մուտքն անտառ թույլատրել բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու նպատակով: Իսկ փայտանյութի, չորուկի դուրս բերումն անտառից իրականացնելու է բացառապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ը: Այս մասին հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Իդեալական մոդելն այն է լինելու, որ մեր քաղաքացին անտառ մտնի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու համար: Փայտի ձեռքբերման, չորուկների դուրսբերման, այդ թվում նաև՝ պայմանագրային հիմունքներով շինափայտի և օրինական վառելափայտի արդյունաբերությունն իրականացնելու է բացառապես «Հայանտառը»: Նա էլ պատասխանատու է լինելու անտառվերականգնման, անտառտնկման և անտառի տնտեսվարման համար: Արդյունքում մենք կունենանք մի մոդել, երբ անտառի սեփական եկամուտների աճով պայմանավորված կարող ենք «Հայանտառի» և Անտառային կոմիտեի սեփական կարողություններն ավելացնել ու տեխնիկական վերազինում իրականացնել: Այդ կերպ նաև առաջնահերթ հնարավոր կլինի բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- ասաց նախարարը:

Այդ բարեփոխումների գործընթացը նախատեսված է իրականացնել  1-2 տարվա ընթացքում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով