գլխավոր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն արդեն տեղեկացրել է, որ արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի։ Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի […]
Իմանալ ավելին
ԱԺ արտահերթ նստաշրջանում երեկ քննարկվել է  ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը` կից փաթեթով: Փաթեթով սահմանվել են հիմնական հասկացություններ և ամրագրվել կարգավորումներ: Մասնավորապես՝ 1․սահմանվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում հասկացությունը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը բոլոր առաջադեմ երկրների կողմից իրականացվող ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման սկզբունքն է և […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունիսի 20-ից հուլիսի 01-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 9.859.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 690.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, […]
Իմանալ ավելին
«2021 թվականի համեմատ հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդություններն աճել են 1.2 անգամ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ «2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4200 դեպք։ Արձանագրվել է 7 բռնկում, որոնք […]
Իմանալ ավելին
Որքան էլ պլաստիկ տոպրակները մեծ պահանջարկ ունեն, մատչելի են ու հարմար են օգտագործման համար, այնուամենայնիվ, դրանք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ամեն անգամ պլաստիկ տոպրակ գնելիս յուրաքանչյուրս կանխամտածված վնասում ենք շրջակա միջավայրը։ Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով էլ առաջացնում են կայուն աղտոտվածություն։ Դրանք […]
Իմանալ ավելին
Ամռան գալուն պես հանրապետությունում սկսել են ակտիվանալ սնկից թունավորումների դեպքերը։ Հանգստի մեկնած կամ գյուղաբնակ հանրությունը, հաճախակի գայթակղվելով սեփական ձեռքերով սունկ հավաքելու, պատրաստելու և համտեսելու հաճույքից, երբեմն նույնիսկ չտարբերելով ուտելի և ոչ ուտելի սնկերը, վտանգում են թե՛ սեփական կյանքը, թե՛ մերձավորների։ Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել։ Սնկերը հարուստ են սպիտակուցներով, վիտամիններով, […]
Իմանալ ավելին
Իր տեսակով տարածաշրջանում առաջին ու եզակի «O2 Gardens» մեգանախագծի բացումով օրերս ազդարարվեց «PROFAL» ընկերության հիմնադրման 20-րդ հոբելյանական տարեդարձի տոնակատարության միջոցառումների շարքը։ Ալյումինե և ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատար PROFAL ընկերությունն այսուհետ հանդես է գալու որպես PROFAL GROUP՝ մեկ ընդհանուր բրենդի ներքո միավորելով տարբեր ուղղություններ ներկայացնող «PROFAL» «PROFAL HOME», «ELECTRIX», «ARGO» և «O2 GARDENS» բրենդերը: «O2 Gardens»-ը […]
Իմանալ ավելին
ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի […]
Իմանալ ավելին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այս տարի ամռանը կիրականացնի Արևորդի բնապահպանական ամառային դպրոց նախաձեռնությունը։ Դպրոցը նախատեսված է 12-15 տարեկան երեխաների համար։ Դպրոցի շրջանակում երեխաները կիմանան՝ 1․ վայրի բնության մեջ գոյատևման գաղտնիքներ, 2․կիրականացնեն ձիարշավներ ու հեծանվարշավներ անտառային հրաշալի արահետներով, 3․կսովորեն ժայռամագլցում, 4․կմասնակցեն քարանձավային քվեստի: Ինչպես նաև՝ 1․մեդիագրագիտության, 2․ պրոֆեսիոնալ լուսանկարչության, 3․ կայուն ապրելակերպի […]
Իմանալ ավելին
Հունիսի 27-28-ը Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, որոշ գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Այդ մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ըստ որի, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ 1․ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 230.45մլն. մ³-ով, 2․Ապարանի ջրամբարում՝ 13.75մլն. մ³-ով, 3․Մարմարիկի ջրամբարում` 5.16մլն. մ³-ով, 4․Ազատի ջրամբարում՝ 11.43մլն. մ³-ով 5․ Արփի […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել