Ցանկացած առանձնատան գրավականը նրա հարակից տարածքի գեղագիտական տեսքն է և բարեկարգությունը, որոնց կարելի է հասնել միայն շրջակա բուսականության, ճարտարապետության և դեկորատիվ տարրերի ներդաշնակ համադրության շնորհիվ: Լանդշաֆտային դիզայնը ցանկացած տան այցեքարտն է:
Դեռևս Հին Հունաստանում այգիները հանդիսանում էին տան և քաղաքային բնապատկերի անբաժանելի մասը: Արիստոտելի կարծիքով դրանք կոչված էին՝ դարձնելու մարդուն երջանիկ: Զբոսայգիների ձևավորման մեջ այն ժամանակ մեծ նշանակություն ունեին քանդակային կոմպոզիցիաները, մասնավորապես՝ քանդակներով ձևավորված շատրվանները: Հին հույների լանդշաֆտային տեսությունը հիմնվում էր կոմպոզիցիաների բնական ուրվագծերը կրկնելու և բնական գեղեցկությանը չմիջամտելու վրա:
Հարուստ մարկանց առանձնատները ընդգրկում էին լանդշաֆտային դիզայնի և դեկորատիվ աշխատանքների բազմազանությունը՝ շատրվաններ, ջրվեժներ, ծաղկաթմբեր, վարպետորեն ձևավորված ծառեր և թփեր, կտրուկ նրբանցքներ, դեկորատիվ քանդակներ, նստարաններ և շատ այլ բաներ: Այսօր լանդշաֆտային դիզայներական լուծումներ իրենց կարող են թույլ տալ ոչ միայն հարուստ մարդիկ, ինչպես անցյալում:

Eco.am-ը հայկակական Kandalyan Landscape Decisions կանաչապատման ծառայություններ իրականցնող ընկերության ղեկավարությունից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են այսօր Հայաստանում նման ծառայությունները մատչելի և հասանելի շատերի համար և ինչ է իրենից ենթադրում այն:
Պարզվում է, որ կանաչապատման ծառայություններն Հայաստանում այսքան մատչելի և հասանելի երբեք չի եղել, ինչպես այսօր, իսկ ընկերության կողմից առաջարկվող լադշաֆտային դիզայնն իր մեջ ընդգրկում է հետևյալ ծառայությունները.
1. Առանձնատների այգիների հիմնում և խնամք:
2. Սիզամարգերի հիմնում:
3. Քարապարտեզների և արհեստական ջրվեժների, առվակների հիմնում:
4. 3 D ձևավորում:
5. Շենքերի, բակերի կանաչապատում, հետագա խնամք:







Թողնել մեկնաբանություն