Էկո հանրագիտարան. Կաթ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d5%a9/

Ինչ գիտենք կաթի մասին

Արդեն խոսել ենք օրգանիզմում կաթի անհրաժեշտության և օգտակար հատկությունների մասին։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է եւս մի քանի օգտակար հատկություններ։

Կաթը մարդու օրգանիզմի համար կարևոր կենսական ուժի անփոխարինելի աղբյուր է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ։

Կաթից ստանում են մածուն, պանիր, կարագ, սերուցք, որոնք հայի սննդի հիմնական բաղադրիչն են։

Կաթի  85-95 %-ը կազմում է ջուրը: Մնացած մասը իրենց մեջ բաժանում են վիտամինները, սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը:

Հայկական լեռնաշխարհի կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ պրոբիոտիկներ, որոնց շնորհիվ էլ օժտված է բուժիչ և կանխարգելիչ  հատկություններով։ Դրա վառ օրինակը «Նարինե» կաթնամթերքն է, որը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, նպաստում աղիների  համար կարւոր և անհրաժեշտ մանրէների ակտիվ գործունեությունը

9 փաստ կաթի մասին

1Կովը կաթ տալ չի կարող, քանի դեռ հորթուկ չի ունեցել:

2 Ամեն օր կովը տալիս է 90 բաժակ կաթ, այսինքն՝ մոտավորապես 200.000 կաթ իր ողջ կյանքի ընթացքում:

3․ 10 լիտր կաթից կարելի է ստանալ 1 կգ պանիր:

4․ Իսկ 1964 թվականից սկսած կաթը սկսեց վաճառվել թղթե տուփերի մեջ փաթեթավորված։

5․ Ուղտի կաթը, կովի կաթի հետ համեմատած, ավելի հեշտ է յուրացվում մարդու օրգանիզմի կողմից և ավելի շատ C վիտամին է պարունակում, նաև ավելի ուշ է թթվում: Այս կաթը անապատային երկրների հիմնական սնունդն է:Սակայն մայրական կաթին իր բաղադրությամբ ամենից նման համարվում է այծի կաթը, այնպես որ հենց այդ կաթն է խորհուրդ տրվում փոքրիկ երեխաներին:

6․Կենդանական կաթ մարդիկ սկսել են օգտագործել 8000 տարի առաջ, երբ կովը և մյուս կաթնատու կենդանիները դարձել են ընտանի:

7 Կաթի օգնությամբ դուրս է գալիս նաև  հագուստի վրայի թանաքի թարմ հետքը:

8․Ասում են, թե կաթն ավելի արագ է թթվում ամպամած եղանակին: Դրան մարդիկ հավատում էին դարեր առաջ, սակայն, որքան էլ զարմանալի է, գիտնականներն ապացուցեցին, որ իրականում էլ հենց այդպես է, իսկ մեղավորը էլեկտամագնիսական ազդակներն են:

9․Շատերը կարծում են, թե կատուները անչափ շատ են կաթ սիրում: Իրականում դա շատ մեծ սխալմունք է: Կաթը խիստ վնասակար է փիսիկների համար, անգամ շատ փոքր հասակում:

Կաթը՝ անքնության դեմ

Եթե դուք տառապում եք անքնությամբ, ապա կաթն ու մեղրն օգնության կգան։ Կաթի շնորհիվ կարելի է պայքարել նաև անքնության դեմ: Թեպետ, միայն կաթն արդեն անքնության լավագույն զենքն է, բայց մեղրի օգնությամբ ազդեցությունն ավելի զորավոր է։ Ինչ է կատարվում․ Կաթը մեղրի համադրությամբ  հանգստացնում է նյարդերը, օգնում լիցքաթափվել, խաղաղվել և հանգիստ քուն մտնել: Այսպիսով՝ քնից մեկ ժամ առաջ պարզապես 1 բաժակ տաք կաթը խմեք 1 թեյի գդալ մեղրով:

Ի դեպ, կաթն էլ ունի միջազգային օր

Շատ երկրներում հունիսի 1-ը նշվում է Կաթի միջազգային օրը: Որոշ երկրներ տարբեր ամսաթվերի են այն նշում, օրինակ՝  Ավստրալիայում այն տոնում են սեպտեմբերի 26-ին, Մալազիայում՝ հունիսի 11-ին, Ֆինլանդիայում էլ՝ հունիսի 3-ին:

Հիշե՛ք

Կաթն օգտակար է ցանկացած տարիքում, սակայն առավել կարևոր է երեխաների համար: Այն աճող օրգանիզմը սնուցում է B1 վիտամինով: Այն կարևոր է շաքարը մարսելու համար` հաշվի առնելով երեխաների սերը քաղցրեղենի նկատմամբ:

Դե ինչ, համոզվեցի՞ք, որ կաթը ձեր օրգանիզմիդ համար օգտակար ու սննդարար կարևոր բաղադրիչ է, ուրեմն առանց վայրկյան անգամ վարանելու շտապեք մոտակա խանութ՝ թարմ կաթ գնելու։

Ի դեպ, լավ կլինի, որ կաթն օրական մեկ բաժակ խմեք կամ քնելուց առաջ, կամ՝ առավոտյան, սոված վիճակում։ Առաջինը նպաստում է հանգիստ քուն մտնելուն, երկրորդը՝ օրգանիզմը ավելորդ ճարպերից մաքրելուն։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել