IUCN-ի աշխատանքային խումբը այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր

https://eco.am/iucn-%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4%d5%a2%d5%a8-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a3%d5%b8%d5%bc/

Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման շրջանակում Հայաստանի հանրապետությունում գտնվող աշխատանքային խումբն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանը հյուրերին է ներկայացրել արգելավայրի պահպանման ռեժիմի առանձնահատկությունները և արգելավայրի տարածքի  էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական  համակարգը և նրա բաղադրիչները:

Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակն է եղել Անդրկովկասում եզակի պսամաֆոիլ/ավազասեր  էկոհակարգի, այդ թվում սորուն ավազների եզակի բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը։

Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։

Այս արգելավայրում է գտնվում Անդրկովկասում միակ բնական ջուզգունի (Calligonum polygonoides) էկոհամակարգը: Այստեղ աճում են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր մի շարք այլ տեսակներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով