Hugo Boss-ի նոր հավաքածուն՝ կոստյումներ էկոլոգիապես մաքուր նյութերից

https://eco.am/hugo-boss-%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-%d5%af%d5%b8%d5%bd%d5%bf%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a7%d5%af%d5%b8%d5%ac%d5%b8/

Hugo Boss-ի նոր հավաքածուում կան կոստյումներ, որոնք լիովին պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից: Ամեն բան զարդարել է PETA կազմակերպության լոգոտիպը, որը պաշտպանում է կենդանիների իրավունքները։

«Hugo Boss-ն առաջին աշխարհահռչակ պրեմիում ապրանքանիշն է, որը սկսել է տղամարդկանց հագուստ արտադրել cruelty-free տեխնոլոգիայով», — նորաձեւության տան հետ համագործակցությունը մեկնաբանել է PETA-ի ներկայացուցիչ Հարոլդ Ուլմանը։ Ավելի վաղ տղամարդկանց կոստյումները պատրաստված էին մետաքսից, բրդից եւ այլ կենդանական նյութերից: Hugo Boss-ի նոր կոստյումները հասանելի են բեժ, մուգ կապույտ եւ սեւ գույնի ապրանքանիշի կայքում:

PETA-ի Vegan լոգոտիպին արժանացած նորաձեւ բրենդների ցանկում են նաեւ Topshop եւ Esprit ընկերությունները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով