Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%a5%d5%ac-%d5%a7/

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա.Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ.Գրիգորյանը։
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։
Հանդիպմանը քննարկվել են գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ ծրագրերը։ Տիկին Սիմոնյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից:Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելու բնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ԵՓԾ շրջանակներում ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին՝ արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ կբացեն «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի և հմտությունների զարգացման համար՝ ապագայում դեպի շրջանաձև տնտեսությանն անցնելու նպատակով։


Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդգծել է, որ հետպատերազմական այս փուլում միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ առավել կարևորում է այն հանգամանքը, որ բոլոր քայլերը համապատասխանեն հետպատերազմական իրականությանը և իրենց արդյունքներով միտված լինեն Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը։
Նախարարն իր պատրաստակամությունն ու վճռականությունն է հայտնել օր առաջ ձեռնամուխ լինելու նախկինում նախանշված և արդեն ընթացիկ ծրագրերի իրականացմանը, օր առաջ ավելի լավ շրջակա միջավայր ունենալուն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով