Շրջակա Միջավայր

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին նախատեսվում է խոշոր առևտրային ցանցերի, ինչպես նաև առևտրի այլ կենտրոնների ղեկավարների, մասնակցությամբ քննարկում կազմակերպել ՀՀ-ում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» N65-Ա որոշմամբ՝ որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություն, ամրագրված է նաև […]
Իմանալ ավելին
Վերջին տարիներին բնապահպանները մշտապես են ահազանգում Սևանի ծաղկման խնդրին ու մանրամասնում, թե ինչ անփութության հետևանքով ենք կանգնած այդ աղետի առաջ։ Սակայն, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք։ Ջրի մաքրման կայանների հիմնադիր Մանվել Գաբրիելյանն ասում է, որ վերջերս տեղի ունեցած մրցույթում, որին մի քանի կազմակերպություն է մասնակցել, առաջարկվել է Սևանի մաքրման և ինքնամաքրման մի քանի […]
Իմանալ ավելին
Ս.թ. հուլիսի 15-ին, ժամը 11:00-15:00-ն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում տեղի է ունենալու «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվելու են ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների ընթացքում […]
Իմանալ ավելին
Երկրի վրա կյանքն առաջացել է ջրային միջավայրում և պահպանել է իր բնույթը մինչև բնության բարձրագույն արարածը՝ մարդը։ Ամառային այս շոգ օրերին, բոլորս ենք գիտակցում և մեր օրգանիզմի վրա զգում ջրի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Eco.am-ը մանրամասն ուսումնասիրել և ներկայացնում է օրգանիզմում ջրի կարևորությունն ու հետաքրքիր փաստեր ներկայացնում ջրի մասին։ Այն բանում, որ ջուրը բացարձակապես անհրաժեշտ է […]
Իմանալ ավելին
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում […]
Իմանալ ավելին
Սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։ Հաղորդման հիման վրա Ոստիկանությունում կազմվել էր արձանագրություն և հարուցվել վարույթ։ Դիլիջանի ոստիկաններն Ազգային […]
Իմանալ ավելին
«Մեր ձկնային պաշարներն ամենակարևորը պետք է դիտենք երկու տեսանկյունից. առաջին՝ որպես սննդային շղթայի վերին օղակ, որը կարելի է օգտագործել՝ որպես հնարավորություն, Սևանա լճից օրգանական նյութի արտահանում: Եվ երկրորդ՝ Սևանա լճում պետք է ունենանք ձկան պաշար՝ ռազմավարական առումով»,- լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Այս գեոքաղաքական […]
Իմանալ ավելին
Հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրի համար այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման  համաձայնագիր կնքեց` որպես իր կողմից բնաիրային ներդրում:  Այս մասին հայտնում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից։ Ըստ կազմակերպության՝ սա Եվրոպայում և […]
Իմանալ ավելին
Այսօր Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի երկրի բնական էկոհամակարգերի պաշտպանությունը: Այս մասին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը 2021թ. հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե սա կորցնենք, երկիր ենք կորցնում: Պետք  է լրիվ վերակառուցենք մեր մոտեցումը բնության և հանքարդյունաբերության նկատմամբ: Այսօր գործող հանքարդյունաբերությունը պետք է բերենք […]
Իմանալ ավելին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստուգումների արդյունքում կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման […]
Իմանալ ավելին