Շրջակա Միջավայր

Դեռևս ապրիլ ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն և կից նյութեր էին ուղարկվել՝ ուսումնասիրելու փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ տվյալները և համապատասխան ընթացք տալու։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, որի արդյունքում […]
Իմանալ ավելին
Թուրքիայի հարավային՝ Էգեյան և Միջերկրական ծովափնյա 17 նահանգներում այս շաբաթվա ընթացքում ավելի քան 60 անտառային հրդեհներ են բռնկվել, որոնց արդյունքում կան զոհեր։ «Տարածքային առումով այդ հրդեհների ծուխն իհարկե Հայաստան չի հասնի, բայց մենք էլ պետք է մտածենք, քանի որ հրդեհավտանգ շրջանում ենք»,– Eco.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանն ու Թուրքիայի տարածքում ընթացող հրդեհներով […]
Իմանալ ավելին
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դիտված տեղումները փոքր-ինչ դժվարեցրել են դաշտային աշխատանքները, սակայն բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության  պաշարները։ Լեռնային շրջաններում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի և կաղամբի հասունացումը, տեղ-տեղ շարունակվում է կաղամբի գլխի ձևավորումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում կատարվել են ջերմասեր մշակաբույսերի, պտղատուների, խոտաբույսերի, ձմերուկի և  ծխախոտի դաշտերում ոռոգում, փխրեցում, խաղողի […]
Իմանալ ավելին
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար: Կենսագրական տվյալներ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ Կրթություն 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ Աշխատանքային գործունեություն 2003-2006թթ. – Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան […]
Իմանալ ավելին
Նախաձեռնության հիմնադիրների նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիների կողմից մաքրվել է Լոռու մարզի բնական տեսարժան վայրերից մեկի՝ Դսեղի ծովեր երկրաբանական բնության հուշարձանի հարակից տարածքում կուտակված աղբը՝  միաժամակ քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալով իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։ Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար […]
Իմանալ ավելին
Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում: «Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական […]
Իմանալ ավելին
Eco.am-ն իր ընթերցողների ամառային օրերը հնարավորինս զով դարձնելու համար շարունակում է ներկայացնել երևանյան գողտրիկ հանգստի գոտիները, որոնք իդեալական հնարավորություն են տալիս միաժամանակ վայելել և՛ հանգիստը, և՛ բնությունն ու մաքուր օդը։ Իսկ դրա համար, ամենևին էլ պարտադիր չէ Երևանից դուրս վայրեր փնտրել։ Այսօր կխոսենք Հայաստանի ազգային արժեք համարվող Երևանի բուսաբանական այգու մասին, որը մայրաքաղաքի բնակիչների համար […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել  անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության  գլխավոր քարտուղար Գ. Գուլյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Քննարկվել է […]
Իմանալ ավելին
Հավատարմության տոպրակ» նախագիծը միասնական մոտեցում է, որը ենթադրում է ընկերությունների ու անհատների կողմից առօրյայում մեկանգամյա օգտագործման տոպրակների կրճատում։ Ծրագրի շրջանակներում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները փոխարինվելու են վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության տոպրակներով, որոնց միջոցով ցանցի գործընկեր խանութներում հնարավոր կլինի կուտակել սպառողական բոնուսներ և օգտվել այլ առաջարկներից։ Հավատարմության տոպրակ ծրագրին կցված է ինտերակտիվ բջջային […]
Իմանալ ավելին
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Հրազդան քաղաքի հիմնադրման 62-ամյակի կապակցությամբ: «Մենք բոլորս՝ կառավարությունը, մարզային և համայնքային իշխանությունները, մեր քաղաքացիները պետք է անենք առավելագույնը, որպեսզի մեր քաղաքներն ու գյուղերն ընթանան կայուն և համաչափ զարգացման ուղիով, որպեսզի ունենանք մեր երազանքների քաղաքն ու գյուղը, իսկ այդ ամենին հասնելու ճանապարհը մեկն է՝ աշխատասիրություն, հոգատարություն, նվիրում, միասնականություն»,- ասված է […]
Իմանալ ավելին