Շրջակա Միջավայր

Երևանի բուսաբանական այգին իր այցելուներին հրավիրում է գարնանային  ամիսներին վայելելու արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի ամենագեղեցիկ ժամանակահատվածը։ Միաժամանակ նաև ներկայացնում, թե ո՞ր բույսերն են ծաղկում այս ամիսներին.  Leucaena leucocephala –Լոբազգիների (Fabaceae) ընտանիքի Leucaena ցեղի բույսերի տեսակ է, հայրենիքը  Կենտրոնական Ամերիկան է։ Leucena-ն մշտադալար թուփ կամ ծառ է։ Տերևները հերթադիր են, երկփեղկավոր, մինչև 30 սմ երկարությամբ։ […]
Իմանալ ավելին
Ամեն տարի, Ջրի համաշխարհային օրը բարձրացնում է իրազեկությունը և ոգեշնչում գործողությունների՝ ջրի և սանիտարական ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Երբ ջրի պաշարները չեն բավականացնում կամ այն աղտոտված է, կամ երբ մարդիկ ջրին անհավասար հասանելիություն կամ առհասարակ հասանելիություն չունեն, հասարակությունների և երկրների միջև կարող են լարվածություններ ծագել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկացմամբ, մենք պետք է գործենք՝ գիտակցելով, […]
Իմանալ ավելին
Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Ջրային պաշարների համաշխարհային օր կամ Ջրի համաշխարհային օր: Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսին Ռիո դե Ժանեյրոյում, իսկ 1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը հռչակվել […]
Իմանալ ավելին
Անտառների միջազգային օրվան նվիրված այսօր  տեղի ունեցավ «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսի բացման միջոցառումը: Երկամսյա այս ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել մոլորակի վրա կյանքի հավասարակշռության պահպանման համար անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել անտառվերականգնման աշխատանքները Հայաստանում: Բացման արարողությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր […]
Իմանալ ավելին
«Անտառն ազգային հարստություն է։ Հաճախ շատերն անտառների դերը էսթետիկ են պատկերացնում, թվում է՝ գեղագիտական նշանակություն ունեն, սակայն իրականում անտառները դրանից զատ ունեն խիստ ռազմավարական նշանակություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն, «Հայաստանի անտառային դաշինքի» ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը։ Ըստ նրա, անտառները ջրային ռեսուրսների պահպանման երաշխիք են, պաշտպանում են հողը էրոզիայից․ «Դա […]
Իմանալ ավելին
Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ մի շարք ծառատեսակներ, ծաղիկներ և թփեր պատրաստ են իրենց տեղը գտնել երևանյան փողոցներում: Այս տարի կտնկվի մոտ 2000 ծառ: Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն հասուն ու արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած […]
Իմանալ ավելին
Մարտի 20-ին Երևանի ժամանակով 07:06-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի: Eco.am  սոցիալական հարթակը Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ գարնանային գիշերահավասարին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ: Օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր […]
Իմանալ ավելին
Այսօր ՀՀ ազգային ժողովը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խորհրդարանին ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթը և դրանց ընդունման անհրաժեշտությունը։ Նախագծով կպահպանվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի կենսապաշարները: Արդյունքում կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից […]
Իմանալ ավելին
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: Ի հեճուկս այս ամենի, հայ հասարակության մեջ տարածված մի կարծիք կա, թե խոտը այրելով պարարտացնում ես հողը։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է 8 պատճառ, թե ինչու […]
Իմանալ ավելին
Երևանի համար 60 մանկապարտեզի փոքրիկնրը «Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ» կրթական նախագծի շրջանակներում սովորում են տեսակավորել թափոնները: Եվրոպական միության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրը միտված է վաղ տարիքից թափոնների տեսակները ճանաչելուն, տարածման կանխարգելմանը, պատշաճ կառավարմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի կայունությանը: Երևանի […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել