Շրջակա Միջավայր

«Հարամարվողականության ազգային ծարգիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից կազմակերպվում է «Կլիմայի փոփոխություն» վերնագրով դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար: Երկօրյա դասընթացը կկայանա դեկտեմբերի 22-ին և 23-ին Երևանում, DoubleTree by Hilton հյուրանոցում։ Դասընթացը նախատեսված է լրագրողների, բլոգերների, խմբագիրների, ռեժիսորների և մեդիա ոլորտի այլ ստեղծարար աշխատակիցների համար: Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ ընդհանուր տեղեկություն, թեմային առնչվող […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն հանդիպեց բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության անդամներ, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպությունը, լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, բնապահպանական ոլորտը ներկայացնող լրատվամիջոցների խմբագրեր  և այլք։ Կառուցողական երկխոսության և փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեց բնապահպանական ոլորտի […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված կաղնի, ուռենի, կեչի և թեղի տեսակի ընդհանուր թվով 53 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.552.500 ՀՀ դրամի չափով:​ ​Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Ծաղկաձորի անտառպետության» թիվ […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով դեկտեմբերի 15-ին Էդգար Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի և նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին Էդգար Առաքելյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: «Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ և կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20 միլիոն 589 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5 […]
Իմանալ ավելին
Ազգային անվտանգությունն ազգի ունակությունն է ապահովել ազգի ինքնապահպանման համար անհրաժեշտ պահանջները, և էկոլոգիական անվտանգությունն ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է: Էկոլոգիական անվտանգությունը մարդու կարևոր կենսական էկոլոգիական շահերի ապահովվածության վիճակն է, որը հնարավոր է շրջակա միջավայրի և մարդու տնտեսական գործունեության հավասարակշռության ապահովման դեպքում, երբ բնական միջավայրի վրա ազդեցությունը չի գերազանցում դրա ինքնավերականգնման հնարավորությունները: Էկոլոգիական անվտանգության օբյեկտներ են տարբեր […]
Իմանալ ավելին
Անապատացման դեմ պայքարը հանդիսանում է գլոբալ էկոլոգիական խնդիր Երկիր մոլորակի համար: Ավելի քան 6.1 միլիարդ հա, Երկրագնդի ցամաքային տարածքների մոտ 40%-ը, հանդիսանում են <<չորային>> հողեր: Դրանցից  մոտ 900 միլիոն հա կազմում են հիպեր արիդ անապատներ, կամ գերչորային հողեր: Մնացածը՝  5.2 միլիարդ հա հանդիսանում են չոր (50մմ), կիսաչոր (200մմ) և չոր սուբհումիդ (400մմ) հողեր, որոնց մի […]
Իմանալ ավելին
Լիտվայի Հանրապետությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել 10 հազար հատ կեչու տնկի՝ ՀՀ կառավարության հայտարարած Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության իրականացման համար։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը նաև քննարկվել են լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի […]
Իմանալ ավելին
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի մանրաձկան 2020թ. 5-րդ խմբաքանակը՝ 108 գրամ միջին քաշով շուրջ 4700 հատ ամառային իշխան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Աշխատանքներին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված մանրաձկների բացթողումը կատարվել է Սևանա […]
Իմանալ ավելին
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան […]
Իմանալ ավելին