Այլ

«1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14 տոկոսով: Իսկ ջրի կրճատումից զգալի տուժելու է գյուղատնտեսության ոլորտը, որը սպառում է ջրային պաշարների զգալի հատվածը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։ Կլիմայի փոփոխությամբ, ջրային ռեսուրսների կրճատմամբ պայմանավորված առաջ է գալիս ռիսկային իրավիճակ նաև էներգետիկ ոլորտի համար: Մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքները պահանջում են […]
Իմանալ ավելին
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվում է նաև հելիոերկրաֆիզիկական ուսումնասիրություններով («Հելիո» լատիներենից թարգմանաբար նշանակում է արեգակ)։ Այն գիտություն է, որն ուսումնասիրում է Արեգակի ֆիզիկական հատկությունները, Արևի հանդարտ վիճակում ճառագայթման սպեկտրի բոլոր դիապազոնները, Երկրի վրա թողած ազդեցությունները և միջմոլորակային տիրույթում տիեզերական եղանակի կանխատեսման ուսումնասիրությունները։ Պարզաբանելով տիեզերական եղանակ հասկացությունը՝ նշենք, որ այն կանխորոշում է հայտնի գեոմագնիսական […]
Իմանալ ավելին
Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ 2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0․027մգ/մ³: Այս ցուցանիշն ավելի է. 2017 թվականի համեմատ՝ 1․7 անգամ, […]
Իմանալ ավելին
Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: Այսօր մեր ընթերցողին կներկայացնենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից Կարմրագլուխ սուզաբադին (Aythya ferina): Այն բադերի ընտանիքին պատկանող միջին չափսի թռչուն է: […]
Իմանալ ավելին
Քանի որ Արցախը չունի հանածո վառելիքի պաշարներ, նավթային Ադրբեջանի դեմ այսօր կարող է պայքարել արևային էներգիա գեներացնելով՝ այդպիսով ունենալով էներգետիկ անկախություն։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի շատ շրջաններում տաք ջուր չունենալը, հոսանքի հաճախակի անջատումները էլ ավելի սրեցին այս խնդիրը։ Այդ նպատակով «ռեԱրմենիա»-ի կողմից հիմնադրված «Վյուն» գործակալությունը նախաձեռնել է «Արևային Արցախ» ծրագիրը։ Նպատակը էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով […]
Իմանալ ավելին
Նոյեմբերի 25-26-ը Հայաստանում տեղի է ունենում «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովը»։  Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական […]
Իմանալ ավելին
Նոյեմբերի 17-23 -ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ նոյեմբերի 18-20-ը։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ […]
Իմանալ ավելին
Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մինչև դեկտեմբերի 10-ը անցկացնում է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի կդառնա 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչունը: «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 7-ից 18-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 59 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 35 դեպքով հաշվարկվել է 87.008.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում […]
Իմանալ ավելին
Աշխարհում մոտ մեկ միլիարդ երիտասարդ կարող է լինել լսողության կորստի վտանգի տակ՝ ականջակալներով բարձր ձայնով երաժշտություն լսելու և ակումբներ կամ նմանատիպ հաստատություններ հաճախելու պատճառով: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը նոյեմբերի 15-ին հրապարակվել է The BMJ Global Health ամսագրում։ Հետազոտության հեղինակները պնդում են, որ մեծահասակների համար անվտանգ աղմուկի մակարդակը չպետք է […]
Իմանալ ավելին