Նոյեմբերի 17-23 -ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ նոյեմբերի 18-20-ը։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ նոյեմբերի 17-ին, 18-ին, 22-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Իսկ Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. նոյեմբերի 13-20-ը
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
1․ Արարատում նոյեմբերի 17-19-ը,
2․ Գյումրիում՝ նոյեմբերի 18-ին,
3․ Հրազդանում՝ նոյեմբերի 14-16-ը, 18-ին, 19-ին,
4․Վանաձորում՝ նոյեմբերի 14-ին, 19-ին, 20-ին,
5․ Ալավերդիում՝ նոյեմբերի 15-ին, 18-ին և 20-ին։






Թողնել մեկնաբանություն