Այլ

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2030 թվականների Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծն ու 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ ռազմավարությունն ուղղված է աղետների ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը, կարողությունների զարգացմանն ու մշտադիտարկմանը, աղետներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանը: Նշվում է, որ նախագիծն անդրադարձ է կատարում աղետների ռիսկի ոլորտում առկա […]
Իմանալ ավելին
Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 22-27-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և երկու մարզում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի Կոնցենտրացիան` Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 22-24-ը և 26-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 22-ին, 24-26-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան` […]
Իմանալ ավելին
Eco.am սոցիալական հարթակն արդեն ներկայացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնության շնորհիվ հանրությանը հետաքրքրող  մի քանի հարցերի պատասխաններ պարբերաբար կտրվեն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կողմից։ Ամիսներ շարունակ քննարկվում են տնկած սակուրաները և ձիակասկերի տերևների արևային այրումը։  ՀՈԱԿ-ի տնօրենի դիտարկմամբ, շրջայց անցկացնելով Երևանում՝ պարզ է դառնում, որ տերևների՝ ժամանակից շուտ աշնան […]
Իմանալ ավելին
9 ամիս շարունակ Արցախում ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված մեր հայրենակիցներն արդեն մի քանի օր է, բռնի տեղահանվելով իրենց տներից, բռնել են գաղթի ճանապարհը՝ դեպի Հայաստան։ Այս ամիսների ընթացքում թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնվելով արցախցիները հաղթահարեցին նաև սննդի ճգնաժամը։ Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գումարվեց նաև Ադրբեջանի կողմից կազմակերպած ցեղասպանությունն ու զուգահեռ՝ պատերազմը։ Ժամեր առաջ Հայաստան […]
Իմանալ ավելին
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ։ Eco.am  սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից Սևանա լճի մակարդակը ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։ Սեպտեմբերի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ […]
Իմանալ ավելին
Մեր մոլորակը վերապրեց եռման սեզոնը։ Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության (C3S) տվյալներով՝ 2023 թվականի ամառն ամենաշոգն էր գրանցումների պատմության մեջ՝ զգալիորեն տարբերվելով նախորդ տարիների ցուցանիշներից։ ԲՐԱԶԻԼԻԱ: Բրազիլիայի տարածքում արտաարևադարձային ցիկլոնի արդյունքում հարավային նահանգներում սկսվել են հորդառատ անձրևներ կարկուտով, ջրհեղեղներով և սողանքներով: Այս բնական իրադարձությունը դասվել է երկրի ամենամահաբեր աղետների շարքում: Պաշտոնական տեղեկագրի համաձայն ՝ զոհվել է […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 23-ին ժամը 10։50-ին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ: Eco.am սոցիալական հարթակը Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ Արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ: Երևույթը կոչում ենք աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այս դեպքում խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։ Նշենք, որ իրական ցերեկն ավելի […]
Իմանալ ավելին
Սեպտեմբերի 14-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և երկու մարզում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ՝ սեպտեմբերի 16-ին, 19-21-ը, Արաբկիրում՝ սեպտեմբերի 16-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 19-ին։ Ըստ տեղեկատվության, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում՝ […]
Իմանալ ավելին
Երևանում ապրող յուրաքանչյուր մարդու գործունեության հետևանքով մեկ տարվա ընթացքում միջինը 300 կգ թափոն է գոյանում, մարզերում՝ 220 կգ։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 տարի է, ապա ամեն մարդու կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է գոյանում։ Ինչպե՞ս հասկանալ վերամշակվո՞ղ է թափոնը, թե՞ ոչ։ Այսպիսով՝ այն թափոնները, որոնց վրա գրված է․ 20-22 (PAP) […]
Իմանալ ավելին