Այլ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը,  ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Պ. Ցուգունյանը։ Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում կատարած […]
Իմանալ ավելին
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ  «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում»  եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը Ծրագիրն իրականացվում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ կողմից «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվ. բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ովքեր նույնպես ողջույնի խոսքով […]
Իմանալ ավելին
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով: Ստորև ներկայացնում ենք  ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի […]
Իմանալ ավելին
Ֆրանսիացի պրոֆեսոր Նիկոլյա Դանշենի կարծիքով՝ թեյի կանոնավոր օգտագործումը 24%-ով նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հետ կապ չունեցող հիվանդություններից մահվան ռիսկը, հաղորդում է News Israel պարբերականը: Նրանք եկել են այս եզրակացությանը՝ հետազոտելով 18-95 տարեկան 131401 հիվանդի: Կամավորներին բաժանել են երեք խմբի՝ «թեյ և սուրճ չօգտագործողների», «1-4 բաժակ թեյ և սուրճ օգտագործողների» և «օրական 4 բաժակից ավելի թեյ […]
Իմանալ ավելին
Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից մեկը՝ «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, ստեղծել է նոր վիրտուալ հարթակ  ցուցահանդեսների, բիզնես հանդիպուﬓերի կազմակերպման և քննարկուﬓերի համար առանց ժամանակի և տարածության խոչընդոտների: Հարթակը շատ ճիշտ ժամանակին թողարկվեց՝ հաշվի առնելով պանդեﬕայիի առաջացրած խնդիրները: Գովազդային տեսանյությում հարթակի կարևոր հատկանիշներից մեկը նշվում է այն, որ այլևս կարիք չկա իրական տաղավարներ ստեղծելու համար վնասել շրջակա միջավայրը, մասնավորապես, […]
Իմանալ ավելին
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե արգելավայրի կեսն անցել է Ադրբեջանին: «Հիշեցնենք, որ «Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ […]
Իմանալ ավելին
Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը 100 տարի անց նորից հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: «Մանուլ (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր […]
Իմանալ ավելին
«Շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիտորինգ Սևծովյան ավազանի երկրներում» ծրագիր շրջանականերում, դեկտեմբերի 15-17-ին «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները մասնակցեցին Խելացի մոնիթորինգի դասընթացներին, որի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ ԱԹՍ-ներով շրջակա միջավայրի դիտարկման տեխնոլոգիա Գետի որակի հեռավար չափման և մոնիտորինգի տեխնոլոգիա Օդու փոշու հեռավար չափման և մոնիտորինգի տեխնոլոգիա Կազմակերպվեց գիտարշավ՝ օդի փոշու չափման և մոնիտորինգի նմուշառման կետի որոշման համար։
Իմանալ ավելին
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքին կից՝ Մարմարիկ գետի աջ ափին, ԽՍՀՄ տարիներին հիմնադրված «Բանքսի սոճու» արգելավայրը ոչնչացել է։ 4 հա տարածքում տնկված բանքսի տեսակի սոճու ընդամենը 2 ծառ է մնացել։ Դրանք էլ հիվանդ են։ Մարմարիկ գետից Ծաղկունյաց լեռներ տանող արահետով 500 մետր բարձրանալով՝ հասանք Թեժառույք վանական համալիր։ Հենց վանքի հարևանությամբ գտնվող բացատից ժամանակին սկիզբ է առել «Բանքսի սոճու» […]
Իմանալ ավելին
Դեկտեմբերի 22-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձով շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական օրվա առթիվ: «Հարգելի էներգետիկներ, Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Չնայած անցնող տարվա փորձություններին՝ էներգետիկ ոլորտը, մեծամասամբ ձեր շնորհիվ, պահպանեց կայունությունն ու անխափան էներգամատակարարում ապահովեց ամբողջ երկրով մեկ։ Անուրանալի է ձեր դերն ինչպես համավարակի հաղթահարման գործում, այնպես էլ՝ պատերազմի […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել