Այլ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին նախորդում է շաբաթապահքը, որը, ինչպես մյուս պահքերը, ունի իր բարեկենդանը: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Դեկտեմբերի 29-ը Սուրբ Ծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբ Ծննդյան Սուրբ Պատարագի […]
Իմանալ ավելին
Մանկության տարիներին մենք բոլորս սիրում էինք լսել տատիկների ու մայրերի հեքիաթները բարու ու չարի, քրտնաջան աշխատանքի ու ծուլության, քաջության ու վախկոտության մասին: Հեքիաթները մեր մեջ արթնացնում էին լավագույն զգացմունքները և սովորեցնում մեզ լինել ազնիվ, մարդասեր, համարձակ և նպատակասլաց: Eco.am-ը առաջարկում է այս տոնական օրերին փոքրիկներին քնելուց առաջ «Արջուկները» հեքիաթի աուդիո տարբերակը միացնել, իսկ այդ ընթացքում […]
Իմանալ ավելին
Գուլպա կամ գուրպա գործել Ջավախքի հայ աղջիկները սկսում էին սովորել 4 տարեկան հասակից։ Գուլպան հայ կնոջ օժիտի մաս կազմող կարևոր իր էր։ Ըստ երևույթին գուլպան, ինչպես Նազիկ Ավագյանն է գրում իր “Հայկական ժողովրդական տարազը” գրքում, պտղաբերության, մոգական նշանակություն է ունեցել, որովհետև գուլպաների լայն փոխանակությունը կատարվում էր ոչ միայն պսակվողների ազգականների, այլև բոլոր խնամիների միջև։ Վայոց ձորում գուլպա […]
Իմանալ ավելին
Դե, ինչ, տոներն ավարտվեցին, իսկ ամանորյա ճոխ սեղանների հետեւանքով կուտակված կիլոգրամները մնացին մեզ հետ: Վիճակագրության համաձայն՝  տոնական կալորիական ուտեստները մեզ «պարգեւում են» լրացուցիչ 2-3 կգ: Եվ սա՝ լավագույն դեպքում: Շատերին անգամ 2 կիլոգրամը կարող է ավելորդ թվալ, ուստի Ամանորից հետո առաջին հերթին պետք է հոգ տանել, որպեսզի ազատվենք ավելորդ քաշից: Ստորեւ ներկայացնում ենք հինգ պարզ […]
Իմանալ ավելին
2021 թիվը սպիտակ մետաղե Ցուլի տարին է: Տարվա խորհրդանիշը չի սիրում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դատարկաբանությամբ: Փոխարենը նա հարգում է նրանց, ովքեր համառ են և աշխատասեր: Ցուլը կօգնի այն նշաններին, ովքեր ընտրում են փորձված և ճիշտ ճանապարհներ: Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ցանկացած գործ երկար ճանապարհ ունենա լինի դա բիզնես, հարսանիք, շինարարություն, […]
Իմանալ ավելին
Սլովակյան ճարտարապետական գործակալությունը էներգիայի կառավարման տեսանկյունից ամբողջությամբ ինքնավար, տեղաշարժվող տուն է ստեղծել: Ինչպես գրում է Euromag-ը` ճարտարապետական գործակալությունը շարժական  էկո-պարկուճ է մշակել: Արտաքինից էկո-տունը մետաղական ձու է հիշեցնում: Ծրագրավորողների խոսքով` ֆուտուրիստական տեսք ունեցող այս շարժական տունը կօգնի զբոսաշրջիկներին՝ նորովի կազմակերպել իրենց շրջագայությունը: Էկո-պարկուճը համալրված է քամու ուղղությամբ աշխատող  տուրբինային համակարգով  և արևային վահանակներով, ինչի շնորհիվ […]
Իմանալ ավելին
Գրիպը եւ սուր շնչառական վարակները շարունակում են ակտիվորեն տարածվել, ուստի հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ է գրիպն ու ինչպես պաշտպանվել դրանից: Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է: Դրա հարուցիչները Ա, Բ եւ Ց տեսակի վիրուսներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ […]
Իմանալ ավելին
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նշենք, որ Կովիդ-19 համավարակով պայմանավորված CNF-ի կողմից այս տարի աննախադեպ ֆինանսական աջակցություն է հատկացվել ՀՀ կառավարությանը. տրամադրվել է լրացուցիչ […]
Իմանալ ավելին
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» ՀԿ-ի միջոցով հայտարարում է դպրոցների համար ծրագրերի մրցույթ Մրցույթը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, դպրոցների համար։ Լավագույն ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է մինչև 1,500,000 ՀՀ դրամ։ Դպրոցի կողմից ներկայացվելիք ծրագիրը պետք է համապատասխանի հետևյալ սկզբունքներին. […]
Իմանալ ավելին
Հայաստանում ընթացիկ տարում բնության հատուկ պահպանվող տարածքներն ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից ազատելու ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: «Արմենպրես»–ի հարցմանն ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկի հատվածում, նաև Մ4 մայրուղու հարակից անտառածածկ տարածքներում ապօրինի շենք-շինություններ են ապամոնտաժվել, տասնյակ տաղավարներ են  հեռացվել, տնօրեններին և տեղամասերի պետերին նկատողություններ են ներկայացվել՝ հետայսու իրենց լիազորություններն […]
Իմանալ ավելին
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել