Այլ

Ողջ աշխարհում, բացառությամբ մի քանի ազգերի, մահացածին դեպի վերջին հանգրվան՝ գերեզման, տանում են ավտոմեքենայով, որի ծախսած վառելիքը վնասում է օդն ու մարդկության առողջությունը։ Գերմանացի գյուտարար-վարպետները բնապահպանական կարևոր քայլ են կատարել։ Մթնոլորտային օդի աղտոտումը և այլ վնասակար ներգործությունները կանխելու նպատակով Գերմանիայում ստեղծել են էլեկտրական շարժիչով հեծանիվ- դիակառքեր՝ հատուկ դագաղներ տեղափոխելու համար։ «Հեծանիվ-դիակառքը շրջակա միջավայրին և մարդկության […]
Իմանալ ավելին
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մանկապարտեզների ջերմաարդիականացման աշխատանքների մասին ֆիլմը: Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։ […]
Իմանալ ավելին
«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում  Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն: Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում․500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն և ավելի քան 40 մասնակից՝ Ներքին Խնձորեսկից և Երևանից։ Միջոցառումը կազմակերպել էին […]
Իմանալ ավելին
Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է «Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի կողմից և հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝ […]
Իմանալ ավելին
Նոյեմբերի 21-24-ը մեկնարկել է «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը՝ «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» կարգախոսով։ Փառատոնն այս տարի ընթանում է ժամանակակից կատարողական  ձևաչափերի ու մոտեցումների մատուցմամբ։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Փառատոնի մեկնարկը տրվեց Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ցուցադրվեց հայ թատրոնի  անվանի բեմանկարիչների աշխատանքների, բացառիկ ցուցանմուշները՝ սկսած հեռավոր ժամանակներից […]
Իմանալ ավելին
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում նոյեմբերի 20-ին Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումով (բեմադրիչ՝ Կարո Բալյան) փակվեց Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը: Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության դիպլոմներ: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվեց  նաև «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են:  Հաղթող ճանաչվեց Մարիամ Հարությունյանը՝  «Շեքսպիրյան […]
Իմանալ ավելին
Դրսում աշուն է, իսկ դու արդեն կարոտե՞լ ես «Կանաչ»-ին: Ուրեմն առաջիկա հանգստյան օրերին արի’ Դալմա Գարդեն Մոլ` մասնակցելու Green Weekend-ին` համատեղելով հաճելին և օգտակարը: Իսկ ի՞նչ է քեզ սպասում: Եթե փոքրիկի հետ ես, ուրեմն նրան հաստատ դուր կգա հողագործության մեր անկյունը, որտեղ նա կսովորի և տեղում ինքնուրույն կփորձի տնկել սերմեր, ջրել և խնամել բույսերը և […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։ «Բնությունը վերականգնվում է և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը»,– ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում: Հայաստանում բնակվում […]
Իմանալ ավելին
Արյան զարկերակային ճնշումը կարգավորելու համար հիմնականում դիմում ենք  դեղամիջոցների օգնությանը։ Սակայն, դեղամիջոցներ կիրառելու փոխարեն կարելի է ճնշումը կարգավորել ոչ ավանդական ձևերով, օրինակ՝ որոշակի երաժշտություն կամ ծովի ալիքների ձայնը լսելով։ Նման եզրակացությանն են եկել գիտնականները` գիտափորձի ժամանակ։ Վերջիններս ուսումնասիրելով մի քանի տասնյակ մարդկանց արյան զարկերակային ճնշման տատանումները եկել են այն եզրակացության, որ շաբաթվա ընթացքում երեք կամ […]
Իմանալ ավելին
Արագածոտնի մարզի Կարբի համայնքում, 2017 թվականից, ավելի քան 80 հեկտար տարածքում, «ArLeAM» ընկերությունը հիմնադրել է ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներով ինտենսիվ մրգային այգիներ։ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գյուղատնտեսական հոլդինգը՝ «ArLeAM»-ը, ստեղծման օրվանից, կարճ ժամանակահատվածում, հասցրել է դառնալ Հայաստանի գյուղատնտեսական խոշորագույն ընկերություններից մեկը և ոլորտում գրանցել է տեսանելի հաջողություններ։ Ընկերությունն իր «Դուռ» ապրանքանիշ անվանումով, զբաղվում է սեփական […]
Իմանալ ավելին