Blog
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Էլեկտրական շարժիչով որքա՞ն տրանսպորտային միջոցներ են ներմուծվել Հայաստան՝ վերջին 4 տարում
Posted on 22 Նոյեմբերի, 2022

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ ներմուծման կամ օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Շարժական աղբյուրներից արտանետումների կրճատման և շրջակա միջավայրի պահպանության նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում շարունակական են օրենսդրական բարեփոխումներն ու էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը։
Այդ շրջանակներում, 2022 թվականի մարտի 17-ին 2022 թվականի համար 7.000, իսկ 2023 թվականի համար 8.000 էլեկտրամոբիլների՝ ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվեց զրոյական մաքսատուրք։ Արտոնությունը տարածվում է նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված էլեկտրամոբիլների վրա։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ բարեփոխումների արդյունքում 2022 թվականին ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների թվի էական աճ է արձանագրվել։
Արդյունքում՝
էլեկտրական տրանսպորտային միջոցների քանակը՝
1․ 2019-ի դրությամբ՝ 668,
2․ 2020-ի դրությամբ՝ 2.155,
3․ 2021-ի դրությամբ՝ 6.645,
4․2022-ի 3-րդ եռամսյակի դրությամբ՝ 8.098։
էլեկտրամոբիլների քանակը՝
1․ 2019-ի դրությամբ՝ 145,
2․2020-ի դրությամբ՝ 258,
3․2021-ի դրությամբ՝ 1.898,
4․ 2022-ի 3-րդ եռամսյակի դրությամբ՝ 2.323։
In
other , shrjaka-mijavayr
2021թ անտառային հրդեհները մթնոլորտ են արտանետել մոտ 1,76 միլիարդ տոննա ածխածին
Posted on 22 Նոյեմբերի, 2022

Հանրության շրջանում կա թյուր կարծիք, թե աշնանը զով եղանակային պայմաններից ելնելով անտառներում հրդեհներ տեղի չեն ունենում։ Սակայն, իրականություն այլ բան է ապացուցում։ Վերջին օրերին հաճախակի են դարձել հայաստանյան բնության ամենատարբեր հատվածներում բռնկված հրդեհների մասին։ Վերջին օրերին «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհն էր, որը մի քանի ժամ անց, հրշեջ-փրկարարական ջոկատի և «Դիլիջանի ազգային պարկ»-ի աշխատակիցների ջանքերով մեկուսացվեց։ Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել ու ներկայացնում հրդեհների հետևանքով բնությանը հասցված վնասների մասին։ ՄԱԿ-ի նոր հետազոտության համաձայն ամբողջ աշխարհում մինչև 2100 թվականը անտառային հրդեհների հաճախականությունը կարող է աճել մինչև 50%-ով: Ըստ հետազոտության՝ հրդեհները նպաստում են ավելի շատ ջերմոցային գազերի առաջացմանն ու արտանետմանը: Ըստ մասնագետների՝ կա հրդեհների առաջացման երեք հիմնական պատճառ՝ 1․ մթնոլորտ, 2․ բուսականություն 3․ անտառային վայրերում կրակի բռնկում: Կախված տարածաշրջանից հրդեհի առաջացման պատճառները տարբեր են լինում։ Ըստ հետազոտության՝ հրդեհները ենթարկվում են կլիմայի փոփոխության ազդեցությանը, ինչը հանգեցնում է անտառային հրդեհների ավելի երկար տևողությանը և ավելի մեծ ուժգնությանը ամբողջ աշխարհում: Մասնագետները ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ 2021 թվականին ամբողջ աշխարհում անտառային հրդեհները մթնոլորտ են արտանետել մոտ 1,76 միլիարդ տոննա ածխածին: Այն մնում է մթնոլորտում և պատճառ դառնում երկրագնդի մակերեսի ջերմաստիճանի բարձրացմանը, որի հետևանքով էլ առաջանում են ավելի շատ անտառային հրդեհներ:
In
other , shrjaka-mijavayr
10 կետ բնության հուշարձանների անձնագրի կազմման համար
Posted on 21 Նոյեմբերի, 2022

Բնության հուշարձանները կգույքագրվեն և անձնագիր կունենան։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Ըստ տեղեկատվության, բնության հուշարձանների հաստատված ցանկում ընդգրկված բնության հուշարձանների պահպանման գոտու տարածքների ճշգրտման, հողամասերի առանձնացման, հուշարձանների ուսումնասիրման, անձնագրերի կազմման միջոցառումներն իրենց մեջ ներառում են. 1․ Դաշտային հետազոտություններ և տեղերում իրականացվող աշխատանքներ, 2․ Բնության հուշարձանի չափագրման աշխատանքներ, 3․ Բնության հուշարձանների տեղադիրքերի ճշտում ` ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 9-ի «ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման գրանցման պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը» N 502 որոշման պահանջներին համապատասխան. 4․ Բնության հուշարձանի տարածքի հստակեցում և չափագրում: 5․ Բնության հուշարձանի տարածքի նկարագրերը և քարտեզները: Վերջիններս պետք է կազմվեն M 1:500-ից մինչև M 1:5000 մասշտաբի` կապված հուշարձանի պահպանման համար առանձնացված հողամասից, 6․ Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում 7․ Բնության հուշարձանի պահպանման գոտու նկարագրերը և սխեմատիկ քարտեզը, 8․ Բնության հուշարձանի պահպանման գոտիների հողամասերի սեփականության սուբյեկտների և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն 9․ Բնության հուշարձանի անձնագրերի մշակում: 10․ Բնության հուշարձանների անձնագրերի նախագծերը կազմվում են «Բնության հատուկ պահպանվող արածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան. Բնության հուշարձանների անձնագրերը ներառում են նաև բնության հուշարձանի լուսանկարը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Թափոնից Գանձ»․ սևանցի կանանց թափոններից իրեր պատրաստելու հմտությունները
Posted on 21 Նոյեմբերի, 2022

Շրջակա միջավայրի, հատկապես Սևանա լճի աղտոտման վերաբերյալ, թափոնների նվազեցման և վերամշակման հնարավորությունները նվազեցնելու նպատակով օրերս Սևան քաղաքի Բիզնեսի և նորամուծությունների կենտրոնում տեղի ունեցավ «Թափոնից Գանձ» ցուցահանդեսը։
Eco.am-ի փոխանցմամբ, Գեղարքունիքի մարզի 22 կանանց hմուտ ձեռքերի և երևակայության շնորհիվ թղթից և պլաստիկից պատրաստված զարդերը և տնային դեկորները ևս մեկ հնարավորություն էր կանաց փոխանցելու թղթի և պլաստիկի թափոններից տարբեր իրեր պատրաստելու հմտությունները: Այդ ամենը սակայն սևանցի ստեղծագործ 22 կանայք ներկայացրին ոչ միայն ցուցահանդեսի, այլ՝ գործնական դասընթացների, թափոնների վերամշակման տարբերակների եւ մեթոդաբանության միջոցով։ Միջոցառման ավարտին բոլոր ստեղծագործ կանանց տրվեցին «Թափոնից գանձ» երկամսյա աշխատարանին մասնակցության հավաստագրեր։
Միջոցառումն իրականացվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի շրջանակներում Նորաձևության և դիզայնի պալատի հետ համատեղ:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
8 խորհուրդ՝ շմոլ գազի թունավորումից պաշտպանվելու համար
Posted on 18 Նոյեմբերի, 2022

Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։ Ըստ տեղեկատվության, 2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը, 2021 թվականի համեմատ, աճել է 1.2 անգամ: Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով: Դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ 36.6%-ը՝ տղամարդկանց: Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչև 18 տարեկան բնակչության շրջանում, իսկ 60%-ը 18-ից բարձր բնակչության շրջանում: Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում. 1․ Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ ունենալու դեպքում անմիջապես մաքուր օդի դուրս գալ և օդափոխել տարածքը, 2․ եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն, 3․ ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում, 4․ բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է, 5․ գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում, 6․ խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ, 7․ գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը, 8․ եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անպայման դիմել բժշկի։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ինչու չի կարելի այրել թափված չոր տերևները
Posted on 18 Նոյեմբերի, 2022

Աշնան թափված տերևներն այրելն ընդունված պրակտիկա է եղել ամբողջ աշխարհում։ Բայց դա այդքան էլ լավ տարբերակ չէ: Թափված չոր տերևների այրումը ընդհանրապես վնասում է մեր շրջակա միջավայրը, իսկ մեզ, ավելի կոնկրետ մեր թոքերը, մասնավորապես: Այդ մասին ներկայացնում է «Էկո աղբ» սոցիալական նախաձեռնությունն ու մի քանի օրինակներով թվարկում․
1․ Նախ փոքր վայրում մեծ քանակությամբ տերև այրելու դեպքերը առաջացնում են նույն խնդիրը, ինչ գործարանները կամ ավտոմեքենաների կուտակումները:
2․Դանդաղ այրվելով տերևը առաջացնում է փոշու մանր կտորներ և մուր, որոնք օդի միջոցով թափանցում են մեր թոքեր՝ առաջացնելով հազ:
3․ Այրվող տերևի ծուխը առաջացնում է ածխածնի երկօքսիդ, որը թափանցելով մեր օրգանիզմ, նվազեցնում է հեմոգլոբինի քանակը այրան մեջ:
4․ Տերևի ծուխը հակացուցված է հատկապես տարեցներին, երեխաներին, ասթմայով հիվանդ մարդկանց կամ թոքերի հետ կապված այլ հիվանդություններ ունեցող մարդկանց:
Իսկ ինչ անել՝ այրելու փոխարեն
Տերևները ագրոտեխնիկական միջոց են բույսերի արմատները ցրտահարությունից պաշտպանելու համար, տերևների հետ կարող եք խառնել նաև մոխիր: Տերևների քայքայվելուց հետո այն դառնում է պատրաստի հումուս և լավացնում է հողի ջուր կլանելու հատկությունը:
Տերևները կարելի է օգտագործել՝
1․ սնկերի արտադրության մեջ
2․ տարբեր տեսակի վառելիքի արտադրության մեջ, օրինակ՝ բրիկետների արտադրության կամ կենսագազ ստանալու համար:
In
other , shrjaka-mijavayr
Օդի աղտոտվածության 70%-ը տրանսպորտային միջոցների արտանետումներն են․ Գայանե Շահնազարյան
Posted on 17 Նոյեմբերի, 2022

«Հայաստանում օդի աղտոտվածության հիմնական պատճառը շարժական աղբյուրներն են։ Աղտոտվածության 70%-ը տրանսպորտային միջոցների արտանետումներն են»,- լրագրողների հետ հանդիպմանը Eco.am սոցիալական հարթակին ասաց «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
«2017 թվականի համեմատ աղտոտվածության մակարդակն աճել է 35-40% ով։ Պատճառը տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն է, որի հետևանքով էլ մթնոլորտային օդում ավելացել են՝
1․ ածխածնի օքսիդի կոնցենտրացիան,
2․ ցնդելի օրգանական միացությունների կոնցենտրացիան,
3․ ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան»,- թվարկեց մասնագետն ու պնդեց, որ անշարժ աղբյուրներն էլ դերակատարություն ունեն օդի աղտոտվածության մեջ, սակայն՝ համեմատաբար քիչ։
Անդրադառանալով այն դիտարկմանը, թե Երևանում ընթացող ակտիվ շինարարությունն էլ մեծ դերակատարություն ունի, Շահնազարյանը չբացառեց, բայց շեշտեց․ «Երեւանում օդի գրեթե բոլոր աղտոտիչների մասով աճ է գրանցվել, ինչը համարժեք է արտանետումների աճին։ Ընդ որում, ըստ կարգի, շինհրապարակներում կառուցապատողները պետք է անթափանց ցանցեր կիրառեն, ջրցաններ օգտագործեն, շինաղբը ծածկված տեղափոխեն։ Բայց օդի աղտոտվածության հիմնական պատճառը միայն շինարարությունը չէ, պարզապես շինարարության հետևանքով առաջացած փոշին տեսանելի է, իսկ ածխածնի մոնօքսիդի ու ազոտի երկօքսիդի դեպքում մենք շնչում ենք անտեսանելի, անգույն գազեր»։
Ըստ Գ․ Շահնազարյանի եթե նախկինում ամենաղտոտված քաղաք համարվում էր Ալավերդին, ապա այսօր այնտեղ իրավիճակը բարելավվել է՝ պղնձամոլիբդենային կոմբինատի փակման արդյունքում։
«Եթե 2017-ին Ալավերդիում արձանագրվել էր 38 հազար տոննա ծծմբի արտանետում, ինչն էլ իր հետ բերում էր ծծմբի երկօքսիդի բարձր գերնորմատիվային աղտոտվածության, հիմա նման բան չկա»,- տեղեկացրեց Շահնազարյանն ու արձանագրեց, որ այսօր իրավիճակը ծայրահեղ է Երևանում։
«Մշտադիտարկումն իրականացնում ենք Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, որոնցից փոշով ամենաաղտոտվածը Կենտրոն ու Շենգավիթ վարչական շրջաններն են։ Որոշ ժամանակահատվածներում նաև Նոր Նորքը, քանի որ օդի աղտոտվածությունը տեղային չէ։ Այն գլոբալ խնդիր է, քամու միջոցով է տարածվում։ Օրինակ, սեպտեմբերի 21-ին, երբ Երևանում փոշու կոնցենտրացիան 12 անգամ գերազանցեց նորման ՝ անապատներից փոշին օդային հոսանքների միջոցով հասել էր Հայաստան։ Օդային բարձր աղտոտվածություն այդ օրը դիտվել է նաև Արարատում եւ Գյումրիում»,- եզրափակեց «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
In
other , shrjaka-mijavayr
6 արևելյան սոսի՝ Կենտրոն համայնքին․ «Հայաստանի փոքրիկ երգիչները» ծառատունկ են իրականացրել
Posted on 17 Նոյեմբերի, 2022

Օրերս «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Երևանի Կենտրոն վարչական շրջանում ծառատունկ են իրականցրել։ Երգչախումբը Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի մասնագետների հետ նախապես խորհրդակցելով Մաշտոց-Մոսկովյան հատվածի ազատ բնաբաժակներում տնկել են ը լրացվել են 6-7 տարեկան 6 արևելյան սոսի։
Ինչպես Eco.am սոցիալական հարթակին Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից տեղեկացրին, տնկված ծառերն ամրացվել են ամրակապերով: Տարածքը ոռոգվում է, ծառերի հետագա խնամքով կզբաղվի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի Կենտրոն ստորաբաժանումը:
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճից առգրավվել են 75 ապօրինի խեցգետնաորսիչ
Posted on 16 Նոյեմբերի, 2022

Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Ըստ տեղեկատվության, այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի կենդանական, այդ թվում` 1․ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ: 2․ Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՇՄ նախարարությունից, վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Նոյեմբերի 16-ը Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) միջազգային օրն է
Posted on 16 Նոյեմբերի, 2022

ԱՏՀ և ՀԶ ծառայության հիմնական գործառույթներն են՝
1․ Անտառներում սաղարթի փոփոխությունների և դրանց մակերեսների ու տեղադիրքի բացահայտում և վերհանում։
2․ Շրջակա միջավայրի բաղադրիչների վեկտորացում, տվյալների բազայի ստեղծում /փաստացի և ճշգրիտ սահմանների թվայնացում ՝ կադաստրային քարտեզագրման չափորոշիչներին համապատասխան/։
3․ ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներից բխող և վերջիններիս բնականոն ու ռացիոնալ իրականացման համար անհրաժեշտ ԱՏՀ քարտեզագրական շերտերի պատրաստում /օրինակ՝ միջին ամսեկան ջերմաստիճանի, ամսեկան տեղումների, բազմամյա միջինից դրանց շեղումների քարտեզներ/։
4․ Տարածական կոորդինատավորված տվյալների հավաքագրում և՛ հեռահար մեթոդներով, և՛ դաշտային սարքավորումներով:
5․ Օդալուսանկարահանման, տվյալների մշակման և վերլուծության աշխատանքներ։
6․ Շրջակա միջավայրի բաղադրիչների, կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների դիտարկումներ հեռազննման մեթոդներով։
7․ Նորաստեղծ հիդրոօդերևութաբանական արբանյակներից ստացվող տեղեկատվության մշակում, միջազգային փորձի ուսումնասիրում, նոր տվյալների ստացում ,առկա տվյալների հետ համադրում։
8․ ԱՏՀ վերլուծությունններ և թեմատիկ քարտեզագրություն /տեղադիրքերի ընտրություն, ցանցային վերլուծություններ և այլն/։
9․ Հրդեհված տարածքների վերհանում, քարտեզագրում ինդեքսի արժեքի ստացում։




