8 խորհուրդ՝ շմոլ գազի թունավորումից պաշտպանվելու համար

https://eco.am/8-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%9d-%d5%b7%d5%b4%d5%b8%d5%ac-%d5%a3%d5%a1%d5%a6%d5%ab-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab%d6%81-%d5%ba%d5%a1/

Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

Ըստ տեղեկատվության, 2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը, 2021 թվականի համեմատ, աճել է 1.2 անգամ: Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով:

Դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ 36.6%-ը՝ տղամարդկանց:

Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչև 18 տարեկան բնակչության շրջանում, իսկ 60%-ը 18-ից բարձր բնակչության շրջանում:

Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.

1․ Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ ունենալու դեպքում անմիջապես մաքուր օդի դուրս գալ և օդափոխել տարածքը,

2․ եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,

3․ ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,

4 բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,

5 գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,

6 խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,

7 գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,

8 եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անպայման դիմել բժշկի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։