Blog
In
other , shrjaka-mijavayr
ՆԱՍԱ-ի տվյալներով 2022 թվականը համարվում է 5-րդ ամենատաք տարին
Posted on 25 Հունվարի, 2023

2022 թվականն ըստ ՆԱՍԱ-ի տվյալների` համարվում է հինգերորդ ամենատաք տարին։ Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ տաքացման միտումը շարունակվում է: Ըստ տեղեկատվության, 2022 թվականին Երկրագնդի օդի միջին ջերմաստիճանը հավասարվել է 2015 թվականին՝ որպես ռեկորդային հինգերորդ ամենատաքը, ասվում է NASA-ի վերլուծության մեջ: Շարունակելով մոլորակի երկարաժամկետ տաքացման միտումը՝ 2022 թվականին գլոբալ ջերմաստիճանը 0.89°C-ով բարձր է եղել բազային ժամանակաշրջանի միջինից (1951-1980թթ.), հաղորդում են Նյու Յորքում ՆԱՍԱ-ի Տիեզերական հետազոտությունների Գոդարդ ինստիտուտի (GISS) գիտնականները: «Տաքացման այս միտումը տագնապալի է», - ասում է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը: «Մեր փոփոխվող կլիման արդեն թողնում է իր հետևանքները. ուժեղանում են անտառային հրդեհները, փոթորիկները, երաշտները, իսկ ծովի մակարդակը բարձրանում է: NASA-ն կտրամադրի նորագույն տվյալներ՝ աջակցելու կլիմայի մոդելավորմանը, վերլուծություններին և կանխատեսումներին՝ օգնելու մարդկությանը դիմակայել Երկիր մոլորակի փոփոխվող կլիմային»: Անցած ինը տարիները եղել են ամենատաքը` սկսած 1880 թվականից: Սա նշանակում է, որ 2022 թվականին Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը մոտ 1.11°C-ով ավելի տաք էր, քան 19-րդ դարի միջինը: Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ՝ սիգի որսի արգելքի ընթացքում
Posted on 24 Հունվարի, 2023

Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։
36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողության ավարտին առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է․
1․ 3877 հատ, 1345.3կգ «սիգ» տեսակի ձուկ,
2․10կգ ձկնկիթ,
3․ լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ,
4․լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ։
Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
In
other , shrjaka-mijavayr
NABU-ն սկսել է սպիտակ արագիլների ամենամյա ձմեռային հաշվառումը` Արարատյան դաշտում
Posted on 24 Հունվարի, 2023

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը սկսել է սպիտակ արագիլների ամենամյա ձմեռային հաշվառումը` Արարատյան դաշտում։ Eco.am սոցիալական հարթակը, NABU հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ ձմեռային հաշվառման նպատակն է պարզել Արարատյան դաշտում ձմեռող արագիլների թվաքանակը, նրանց տարածական բաշխվածությունը և աղտոտվածության մակարդակը։ Ըստ տեղեկատվության, սպիտակ արագիլները, ձմռան ամիսներին բնական սննդի սակավության պատճառով հաճախ սնվում են մարդածին սննդային մնացորդներով, այդ պատճառով նրանց կուտակումները դիտվում են՝ 1․ աղբավայրերում, 2․ թռչնաֆաբրիկաներում, 3․ սննդային թափոններով հարուստ այլ վայրերում: NABU հայաստանյան մասնաճյուղը տեղեկացնում է, որ այս տարի ևս շարունակելու են սպիտակ արագիլների աղտոտվածության խնդրի ուսումնասիրությունները։ Իսկ ձմեռային հաշվառման արդյունքները կհամալրեն առկա տեղեկատվությունը և հետագայում կօգտագործվեն համապարփակ վերլուծության իրականացնելու համար։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Էկոկրթական խաղ-միջոցառում՝ Բնության պետական թանգարանում
Posted on 23 Հունվարի, 2023

Օրերս Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպել էր բնապահպանական խաղերի միջոցառում։ Խաղ-ներկայացման նպատակն էր, բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում մասնակից 8-15 տարեկան երեխաների իրազեկվածությունն ու ներգրավվածությունը բարձրացնելը։ Ինչպես նաև՝ հանրահռչակել հասարակական տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից մշակված և ստեղծված բնապահպանական խաղերը, և խոսել դրանց մասին, որպես շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրների լուծման ևս մեկ ճանապարհ։
Նախքան միջոցառման օրակարգային հատվածին անցնելը, ելույթներով հանդես են եկել թանգարանի տնօրենը և նախարարության ներկայացուցիչները, ովքեր ողջունելով միջոցառման մասնակիցներին, ևս մեկ անգամ անդրադարձել են հանրապետությունում էկոլոգիական կրթության և բնապահպանական գիտելիքների մակարդակի բարձրացման հիմնախնդիրներին և ներկայացրել նախարարության կողմից այդ համատեքստում տարվող աշխատանքները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են մի շարք բնապահպանական խաղեր։
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության նախագահ-համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը և կազմակերպության անդամ Քրիստինե Աթայանը ներկայացրել են «Բնությունամանիա» խաղը։
Այս խաղը նպատակ ունի փոքրերի և մեծերի շրջանում տարածել ավելի կանաչ ապրելակերպ և հնարավորություն տալ ծանոթանալու Հայաստանում և աշխարհում առկա բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին։
Հայաստանից COP 27-ին մասնակցած երկու երիտասարդ պատվիրակներ Նարեկ Օհանյանը և Երազիկ Հովհեյանը ներկայացրել են «Կլիմապոլիս» սեղանի խաղը, որի միջոցով մասնակիցներն իրազեկվում են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման հնարավորություններին:
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող ECOserve ծրագրի շրջանակում «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ մշակած «Էներգապոլիա» բնապահպանական, կրթական սեղանի խաղը, որի նպատակն է մասնակիցներին սովորեցնել ճիշտ կառավարել բնական ռեսուրսները և դրսևորել էներգախնայող վարք։
«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության տնօրեն Լիաննա Մարգարյանը ներկայացրել է «ԷկոՇուտ-Հասիկ» խաղը, որն օգնում է երիտասարդներին իմանալ բնապահպանական խնդիների մասին և ձեռնարկել քայլեր՝ պահպանելու Երկիր մոլորակը։
Միջոցառումն ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչների կողմից կազմակերպված ինտերակտիվ խաղ-վիկտորինայով, որի ընթացքում խաղի առավել ակտիվ մասնակիցներին կազմակերպությունների կողմից նվիրվել են ներկայացված խաղերի օրինակներ։
Միջոցառման մասնակից երեխաների համար նաև շրջայց է կազմակերպվել Բնության թանգարանում։
In
other , shrjaka-mijavayr
Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ 237 հա տարածքում․ Անտառային կոմիտեն ամփոփել է 2022թ․
Posted on 23 Հունվարի, 2023

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն 2022 թվականի ընթացքում իրականացրել է անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Eco.am սոցիալական հարթակը Անտառային կոմիտեից տեղեկացավ, որ տարվա ընթացքում աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում։ Մասնավորապես․ 1․ Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ։ 2․ Հիմնադրվել է 5 հա տնկարան։ 3․ Հիմնադրվել է 6 ժամանակակից ջերմոցային համալիր։ 4․ Անտառամերձ բնակավայրերում բնակվող 14 410 շահառուի տրամադրվել է 80 093 խմ թափուկ վառելափայտ։ 5․ Անտառային կոմիտեում ապահովվել է հասանելիություն՝ կադաստրային գեոպորտալ համակարգին։ 6․ Ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ՝ 4440 հա անտառածածկ տարածքում։ 7․ Աշխատանքներ, որոնց արդյունքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները։ 8․ Անտառային տարածքների վարձակալության 17 պայմանագրերի կնքում։ 9․ Մի շարք արդյունավետ հանդիպումներ՝ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ։ Հաստատվել են՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետևյալ մասնաճյուղերի անտառկառավարման պլանները․ 1․«Սիսիանի անտառտնտեսություն», 2․«Ճամբարակի անտառտնտեսություն» 3․«Սևքարի անտառտնտեսություն»։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , eco-dizayn , shrjaka-mijavayr
Երևանի բուսաբանական այգին նախատեսում է վերակառուցել վարդերի պուրակը
Posted on 20 Հունվարի, 2023

Երևանի բուսաբանական այգին նախատեսում է ներմուծման, գիտական և կրթական աշխատանքների շրջանակում իրականացնել վարդերի պուրակի վերակառուցում։ Eco.am սոցիալական հարթակը, Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ վարդերի պուրակի ճարտարապետական և հատակագծային լուծման թեմատիկ հավաքածուներից մեկը կարող է նվիրված լինել վարդերի այն տեսակներին, որոնք արդեն հաջողությամբ հարմարվել են Հայաստանի կլիմայական պայմաններին և լանդշաֆտային այգեգործության մեջ լայն կիրառություն ունեն։ Բուսաբանական այգուց նաև շեշտում են, որ պատրաստակամ են լսելու ցանկացած առաջարկ և ընդունելու տեղեկատվություն, որոնք կվերաբերեն այս այգեգործական մշակաբույսերի՝ 1․աճեցման, 2․այգեգործության մեջ օգտագործելու, 3․առօրյա կյանքում օգտագործման 4․ խոհարարության մեջ իրենց փորձի վերաբերյալ: Կարող են արձագանքել նաև արվեստի մարդիկ, որոնց աշխատանքը ոգեշնչված է «ծաղիկների թագուհուց» և որևէ կերպ կապված է վարդի հետ: Շատ կարևոր կլինի, եթե շատ հետազոտողները և ճանապարհորդները կիսվեն Հայաստանի տարածքում վարդերի իրենց անսպասելի բացահայտումներով։ Վարդերի աճեցման հմտությունը, խոհարարական գաղտնիքները, բացահայտումները և արվեստը կարտացոլվեն Հայաստանում վարդերի օգտագործման փորձի վերաբերյալ հրատարակվող գրքում։
In
other , shrjaka-mijavayr
Երևանի և որոշ մարզերի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է
Posted on 19 Հունվարի, 2023

Հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ հունվարի 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում հունվարի 16-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 16-18-ը, Շենգավիթում՝ հունվարի 16-ին։ Գյումրի, Հրազդան, Արարատ, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը, հունվարի 9-15 գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
In
other , shrjaka-mijavayr
65 դեպքով վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին
Posted on 19 Հունվարի, 2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 19-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 65 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 37 դեպքով հաշվարկվել է 9.489.481 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 1.040.681 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել՝ 1.950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 28 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 6.292.420 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 1.027.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել՝ 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 22 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 1.165.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 14 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 2.008.601 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 13.181 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 23.460 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (ընդհանուր՝ 1.289.10 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.189.968 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 20 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի թվով 19 որոշում՝ 1.980.000 ՀՀ դրամի չափով, նաև 7-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7.212.802 ՀՀ դրամի չափով։
In
other , shrjaka-mijavayr
Հրազենային վիրավորում ստացած քարարծիվը վիրահատվել է
Posted on 18 Հունվարի, 2023

Eco.am սոցիալական հարթակն անդրադարձել էր, որ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից Կարմիր ցուցակում ընդգրկված և խոցելի տեսակ համարվող հրազենային վիրավորում ստացած քարարծիվը վիրահատության կարիք ունի։ Տևական ժամանակ է հրազենային վիրավորում ստացած քարարծիվը խնամվում է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» PEES հիմնադրամի ժամանակավոր կացարանում։ Ինչպես տեղեկացանք հիմնադրամից, երեկ մի խումբ կենդանաբույժների և բժիշկների միջամտությամբ, «Ամիրյան Վետ» անասնաբուժական կլինիկայում, կատարվել է վիրաբուժական միջամտություն և փրկվել է թռչունի կյանքը։ «Վիրահատության ընթացքում պարզվեց՝ ոսկորային հյուսվածքները որոշակի չափով չորացել են, կամ այլ կերպ ասած մեռել։ Փորձել ենք և՛ թռչնաբանական, և՛ մարդու համար արվող վիրաբուժական ձևերով կպցնել կոտրված թևը։ Թռչունը նորմալ արթնացել է նարկոզից հետո»,- ասված է Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տեղեկատվության մեջ։ Ինչպես տեղեկացնում են հիմնադրամից, ամեն ինչ արվել է թռչունի կյանքը փրկելու համար։ Թռչունը դեռ որոշակի ժամանակ կմնա կլինիկայում՝ հսկողության տակ։
In
other , shrjaka-mijavayr
«Երեխաներն ու երիտասարդները կլիմայական փոփոխությունների ամենախոցելի թիրախում են»․Հ․ Սիմիդյան
Posted on 18 Հունվարի, 2023




