Blog
In
other , shrjaka-mijavayr
Փետրվարի 2-ը խոնավ տարածքների համաշխարհային օրն է
Posted on 2 Փետրվարի, 2023

1971թ․ փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվեց «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 2021թ․ 75/317 բանաձևով պաշտոնապես հաստատեց փետրվարի 2-ը որպես Խոնավ տարածքների համաշխարհային օր։ Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թվականի նոյեմբերի 6-ին դառնալով 70-րդ անդամակցող երկիրը։ Այսօր Հայաստանն ունի երեք Ռամսարի տարածք՝ 1․Սևանա լիճը, 2․Արփի լիճը, 3․ Խոր Վիրապի ճահիճը: Ռամսարի կոնվենցիան խոնավ տարածքներ է ճանաչում բնական կամ արհեստական, ժամանակավոր կամ մշտական ճահիճները, խրուտները, տորֆավայրերը կամ ջրատարածքները՝ լճացած կամ հոսող, քաղցրահամ, աղիավուն կամ աղի, այդ թվում՝ նաև ծովային տարածքները, որոնց խորությունը տեղատվության ժամանակ չի գերազանցում վեց մետրից: Այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր, Ռամսարի տարածքների թիվը 2,471 է, իսկ նրանց ընդհանուր մակերեսը՝ 256,192,356 հեկտար:
In
other , shrjaka-mijavayr
62 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 1 Փետրվարի, 2023

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 3-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 62 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 35 դեպքով հաշվարկվել է 16.490.345 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 2.440.965 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 39 դեպք, որից 30-ով հաշվարկվել է 15.929.370 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2.391.090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 17 դեպք, որից 5-ով հաշվարկվել է 560.975 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված թվով 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.875 ՀՀ դրամ։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 6 դեպք: Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Նախկինում արձանագրված 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 32.000 ՀՀ դրամ։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 580.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.187.260 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Նախկինում իրականացված թվով 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 25 որոշում՝ 3.140.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 3. 135.273 ՀՀ դրամի չափով։
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխության ազդեցությունները․ Տեսանյութ
Posted on 1 Փետրվարի, 2023

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները ամփոփվեցին նախորդ տարեվերջին։ Ծրագրի շրջանակներում իրականացվել է շարունակական հարմարվողականության անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ 1․ ջրային ռեսուրսների, 2․գյուղատնտեսության, 3․էներգետիկայի, 4․ բնակավայրերի, 5․բնական էկոհամակարգերի, 6․տուրիզմի 7․ մարդու առողջության ոլորտների՝ կլիմայական բացասական ազդեցությունների նկատմամբ դիմադրողականության բարձրացման ու բնականոն գործունեությունն ապահովելու համար: Կլիմայի փոփոխության ազդեցությունները չեն սահմանափակվում միայն ջերմաստիճանի փոփոխմամբ, այլ՝ 1․երկարատև երաշտները, 2․հեղեղումները, 3․ ավելի հաճախակի և ինտենսիվ դարձած վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթները, 4․սողանքները, 5․ սելավները, 6․անտառային և դաշտային հրդեհները վտանգում են մարդկանց ու բնական էկոհամակարգերը: Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է դիտել սոցիալական հոլովակ, որը նկարահանվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
WWF-Հայաստանը շարունակում է ընձառյուծի մոնիտորինգը Հայաստանի պահպանվող տարածքներում
Posted on 31 Հունվարի, 2023

Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին ընձառյուծի ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհեմեմատ ավելի հաճախ է արձանագրվում: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ WWF-Հայաստան գրասենյակից։ Սակայն, տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար, շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը։ Ներկայումս այն ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում որպես «վտանգված» տեսակ։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Երևանը ձեռք կբերի նոր թափոնամաններ
Posted on 31 Հունվարի, 2023

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Երևանի քաղաքապետարանի և ծրագրի շուրջ գործակցության շրջանակում Երևանը ձեռք կբերի տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Ըստ տեղեկատվության, հադիպմանը քննարկվել են վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր՝ 1․ նոր տեսակի թափոնների տեսակավորման, 2․ նոր խմբաքանակի թափոնամանների և դրանց տեղադրման վայրերի արդյունավետ ընտրության, 3․հանրությանն իրազեկելու քայլերը:
In
other , eco-tourism , shrjaka-mijavayr
Սահմանամերձ Տավուշը դարձնել էկոտուրիզմի հրաշալի անկյուն․ Բերդի «Սորաններ» դենտրոպարկում բարձրացվեց ՀՀ Դրոշը
Posted on 30 Հունվարի, 2023

Հայոց բանակի օրվան ընդառաջ, հունվարի 27-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենտրոպարկում տեղի ունեցավ Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։
Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կայացած կարևոր արարողության նպատակը ոչ միայն մեկ անգամ ևս ընդգծելն էր Հայոց բանակի կարևորությունը, այլ նաև սահմանամերձ Տավուշը դարձնել էկոտուրիզմի, էկոկրթության հրաշալի մի անկյուն։
Այն նախաձեռնել էր ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը, իսկ միջոցառման գեղարվեստական մասը վստահված էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջին։ Մինչ վեր կխոյանար ՀՀ Դրոշը, Բերդ քաղաքի ամենաբարձր հատվածից հնչում էր «Ազնավուր» քոլեջի սաների ռազմահայրենասիրական երգերի կատարումները։ Ցուրտ եղանակն անտեսելով, քոլեջի ուսանող Գարիկ Սիմոնյանը հանդես եկավ «Գինի լից», Աշոտ Պետրոսյանը՝«13 արծիվներ», Արմեն Դեմիրճյանը՝ «Գետաշեն», Վահագն Կարապետյանը՝ «Եռագույն» երգերի կենդանի կատարումներով։ Միջոցառման ընթացքում «Հայ ֆիդայիններ» հայտնի երգի կատարմամբ հանդես եկավ նաև «Ազնավուր» քոլեջի դասախոս, երգիչ Սամսոն Պանյանը։ Ողջ միջոցառման կարևոր ու ոչ պակաս պատասխանատու գործը վստահված էր քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արմեն Փանոսյանին, ով պատվով վարեց ողջ միջոցառումը։
«Ես պատիվ ունեմ այսօր ներկայացնելու հայոց բանակը, որի խորհրդանշական օրվա առիթով էլ այսօր այստեղ ենք։ Չնայած մեր երկրի վերջին շրջանի պարտություններին, ողբերգական դեպքերին՝ մեծ հպարտությամբ ենք բարձրացնելու այս դրոշը, որովհետև դեռևս սահմանին կանգնած են մեր զինվորները և անկախ բոլոր դժվարություններից իրենք իրենց խնդիրն են իրականացնում», - Տերունական աղոթքին հաջորդած ոգեկոչման իր խոսքում ասաց Բերդի գնդի գնդերեց Հովհաննես սակավագ Ավետիսյանը։
«Հույս ունեմ և նաև հավատում եմ, որ այս նախաձեռնությամբ՝ սրբազան Եռագույնի բարձրացմամբ կավարտվեն մեր երկրի համար դժվար ժամանակները։ Այսուհետև մենք պետք է կարողանանք թևակոխել մի շրջան, որտեղ արարելու, զարգանալու, բարիք ստեղծելու հնարավորություն կունենանք։ Հայոց բանակը մեր սրբության սրբոցն է, հպարտությամբ ենք շնորհավորում նրա տոնը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ մեր Եռագույնը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը»,- իր ելույթում նշեց ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, ով «Սորաններ» դենդրոպարկի տնօրեն Արտակ Չիլինգարյանի օգնությամբ, ՀՀ Օրհներգի և ծափերի ներքո Տավուշի մարզի Բերդ քաղաքի ամենաբարձ վայրից վեր բարձրացրին ՀՀ եռագույնը։
Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի ոլորտին առնչվող կոնվենցիաներ, որոնք վավերացված է Հայաստանի կողմից
Posted on 27 Հունվարի, 2023

Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կոնվենցիաներ, սակայն Շրջակա միջավայրին առնչվող կա միայն 3 վավերացված կոնվենցիա։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 1․ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նպատակն է կայունացնել մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը այնպիսի մակարդակով, որ կանխվի վտանգավոր մարդածին ազդեցությունը կլիմայական համակարգի վրա։ Ընդունվել է 1992թ. Ռիո-Դե-Ժանեյրոյում տեղի ունեցած Համաշխարհային Գագաթնաժողովի ժամանակ: Սա մարդկության առաջին քայլն էր ջերմոցային գազերի արտանետումների աճի դեմ պայքարում: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1993թ. մայիսին: 2․ «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի Կիոտտոյի արձանագրություն Ընդունվել է 1997թ. Դեկտեմբերին՝ Ճապոնիայի Կիոտտո քաղաքում և ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 16-ին: 37 զարգացած երկրների և Եվրոհամայնքի համար սահմանվել են լրացուցիչ պարտավորություններ, որպեսզի ջերմոցային գազերի իրենց ընդհանուր արտանետումները 2008-2012թթ. ընկած ժամանակահատվածում 1990թ. արտանետումների համեմատությամբ կրճատեն առնվազն 5,2%-ով: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2002թ. դեկտեմբերին: ՀՀ կառավարության որոշմամբ 2006թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի Լիազորված ազգային մարմին, ինչի հիմնական գործառույթներից է Կիոտոյի արձանագրության պահանջներին Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) նախագծերի համապատասխանության հաստատումը, ինչպես նաև ՄԶՄ միջազգային գործընթացում ապահովելու երկրի արդյունավետ մասնակցությունը: 3․«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիր Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2017 թվականին։ Նպատակը՝ զսպել գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի համեմատությամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը։
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում, Գյումրիում, Հրազդանում և Վանաձորում
Posted on 27 Հունվարի, 2023

Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 19-ին, Արաբկիրում՝ հունվարի 23-ին, 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 22-ին և 23-ին։ Իսկ որոշ մարզերում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Գյումրիում` հունվարի 16-18-ը և 20-ին, Հրազդանում՝ հունվարի 16-20-ը, Վանաձորում՝ հունվարի 16-ին և 20-ին։
In
other , shrjaka-mijavayr
Կրթությունից դեպի էկոլոգիա․ ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեց նոր էկոկրթական ծրագիր
Posted on 26 Հունվարի, 2023

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա։ Eco.am սոցիալական հարթակը Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ նախատեսվում է ստեղծել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար։ «Մենք ականատես ենք, թե ինչպես է ավիրվում Արարատյան դաշտի բնությունն արտեզյան աղբյուրների ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով, ոչնչացվում Սևանա լճի կենդանական և բուսական աշխարհը, իսկ հիդրոէլեկտրակայանների շահագործումն ազդում է էկոցենոզների վրա: Ցավոք, բնակչության զգալի մասը լիովին չի զգում բնապահպանական աղետի մասշտաբները, և, հետևաբար, էկոլոգիական կրթությանն ուղղված այս կարևոր ծրագրի մեկնարկը մեզ համար չափազանց արժեքավոր է։ Առանձնապես ողջունելի է ծրագրում Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնների ակտիվ մասնակցությունը։ Ակադեմիայի նախագահության անունից հաջողություն եմ մաղթում ձեր գերազանց նախաձեռնությանը»,- հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ «Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը՝ շրջակա միջավայրի վրա։ Ստեղծել և զարգացնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը։ Նաև կստեղծվեն լաբորատորիաներ Հայաստանում և Ուկրաինայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ու տեղեկացրեց, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Հիդրոկենսաբանություն և ակվակուլտուրա» ամբիոնը: «Հայաստանում, կլիմայի փոփոխությամբ և ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, մեծացել է գոլորշիացման մակարդակը, նկատվում է ջրային ռեսուրսների սակավության խնդիր, ուստի ջրային կենսաբանական պաշարների արդյունավետ կառավարումը կարևորվում է։ Ձկնային պաշարների պահանջարկը բավարարելու հուսալի աղբյուր է ակվակուլտուրան, որի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն ձկների կառուցվածքային կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների մասին խորը գիտելիքները, դրանց վրա հիմնված ապագա ձկնաբույծի կարողություններն ու հմտությունները։ Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրման մտահղացումը, ինչը հիմք կհանդիսանա ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների կառավարիչների պատրաստման համար»,- ընդգծեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի այսօր ձկնաբուծության ոլորտը Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արագ զարգացող ճյուղերից է․ «2022 թվականին այս ոլորտում արտադրանքը հասել է 25 հազար տոննայի, 2021 թվականի հետ համեմատ աճը եղել է շուրջ 25 տոկոս։ Ամբողջ աշխարհում աճում է պահանջարկը պարենի նկատմամբ, միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։ Դրանցից առանձնացնեմ գլոբալ տաքացումը, որը պարտադրում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործում, ինչը կապահովի գյուղատնտեսության ոլորտի հավասարաչափ զարգացում։ Մենք կարող ենք ունենալ ավելի շոշափելի արդյունքներ, եթե ոլորտն ապահովված լինի բարձրորակ մասնագետներով, ովքեր կառաջնորդվեն նորագույն մեթոդներով և տեխնոլոգիաներով»։ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին, ասաց․ «Մենք կունենանք նոր մասնագետներ, ովքեր կբերեն նոր մոտեցումներ՝ ինչպես գործել գյուղատնտեսության, ակվակուլտուրայի, ձկնային տնտեսությունների ոլորտներում»: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն էլ պնդեց, որ աա այն եզակի հնարավորությունն է, երբ գիտական կազմակերպությունները և ԲՈՒՀ-երը կարող են միավորել իրենց ջանքերը՝ խթանելով հետազոտահեն, գիտահեն կրթությունը․ «Մենք և մեր գործընկերները կաշխատենք լավագույն կերպով այս ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Այս համագործակցությունը նաև նոր ծրագրերի, նոր գաղափարների լայն հարթակ է»։
In
other , shrjaka-mijavayr
2023BU աստղակերպն անցնում է երկիր մոլորակի մոտով` լուսնից 100 անգամ ավել քիչ հեռավորության վրա
Posted on 26 Հունվարի, 2023





