«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում՝ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ:
Երևանի քաղաքապետարանի և ծրագրի շուրջ գործակցության շրջանակում Երևանը ձեռք կբերի տեսակավորման համար նախատեսված նոր թափոնամաններ:
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
Ըստ տեղեկատվության, հադիպմանը քննարկվել են վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր՝
1․ նոր տեսակի թափոնների տեսակավորման,
2․ նոր խմբաքանակի թափոնամանների և դրանց տեղադրման վայրերի արդյունավետ ընտրության,
3․հանրությանն իրազեկելու քայլերը:






Թողնել մեկնաբանություն