2023BU աստղակերպն անցնում է  երկիր մոլորակի մոտով` լուսնից 100 անգամ ավել քիչ հեռավորության վրա

https://eco.am/2023bu-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b2%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%b6-%d5%a1%d5%b6%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a5%d6%80%d5%af%d5%ab%d6%80-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af/

Այսօր հունվարի 26-ին, 2023BU աստղակերպն անցնում է Երկրի մակերևույթից ընդամենը 3500կմ հեռավորության վրա, ինչը 100 անգամ ավելի քիչ է քան մինչև Լուսին եղած հեռավորությունը։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Բյուրականի աստղադիտարանից։

Օրեր առաջ ռուս աստղագետ Գենադի Բորիսովը հայտաբերել է պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպ։ 2023BU աստղակերպը ենթադրաբար ունի 5մ լայնություն և փաստացի հատում է Երկրի ուղեծիրը։ Իհարկե, բախում չի լինելու, սակայն աստղակերպի Երկրից ունեցած հեռավորությունն ամենամոտ կետում զգալիորեն կրճատվելու է։ Երկրի կենտրոնի և աստղակերպի միջև նվազագույն հեռավորությունն այսօր կկազմի 10000կմ։

Այս 5 մետրանոց ասղակերպն ամենամոտ կետում երևում է ինչպես 11 աստղային մեծության աստղ։ Տեսականորեն այն հնարավոր է տեսնել նաև սիրողական աստղադիտակով, սակայն վերջինս գտնելը շատ դժվար է, քանի որ այն արագ է տեղաշարժվում:

Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել