Blog
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
5 կարևոր դիտարկում․ օգտագործված մարտկոցները վնաս են հասցնում շրջակա միջավայրին
Posted on 31 Մարտի, 2023

Շատ երկրներում մարտկոցը ընդհանուր աղբամանը նետելը համարվում շրջակա միջավայրի աղտոտում: Eco.am սոցիալական հարթակի ստեղծագործական թիմը հաճած է նկատում, որ Հայաստանում մարտկոցը ընդհանուր աղբամանը նետելը հայ հասարակության համար սովորական երևույթ է։ Մինչդեռ ԱՄՆ-ում նման արարքը պատժելի է: ԱՄՆ-ի 42 նահանգներում օրենքը պահանջում է հավաքել և վերամշակել օգտագործած մարտկոցները: Այդպիսով ամերիկացիները պահպանում են շրջակա միջավայրի մաքրությունն ու խթանում արդյունաբերությանը, քանի որ վերամշակող ընկերությունների համար կապարի հիմնական աղբյուրը մարտկոցներն են: Իսկ Հայաստանը՝ պարզվում է, որ ոչ թե մարտկոց արտադրող այլ ներմուծող երկիր է: Մի քանի կարևոր դիտարկում սովորական մարտկոցի վնասակարության մասին Խորհուրդ չի տրվում առանց վերամշակման մարտկոցը նետել աղբը, քանի որ․ 1․ նախ, այդ մասին նշված է յուրաքանչյուր մարտկոցի վրա, որ խորհուրդ չի տրվում նետել աղբը, 2․ սովորական մարտկոցը կարող է մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին, եթե ուղղակի, առանց վերամշակման հայտնվի բնական միջավայրում: 3․ հեռակառավարման վահանակի, ժամացույցի, խաղալիքների, սմարթֆոնների օտագործված մարտկոցները, հայտնվելով աղբավայրում, կարող են մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին: 4․ մարտկոցի միջուկը թունավոր է. պարունակվում է սնդիկ, կադմիում, մագնեզիում, կապար, անագ, նիկել, ցինկ: Եվ այս բոլոր ծանր մետաղները անձրևի, քամու և լույսի ազդեցության արդյունքում հայտնվում են հողի և ստորգետնյա ջրերի մեջ, որտեղից էլ անցնում են գետեր և լճեր, ինչպես նաև խմելու ջրի մեջ: 5․ Օգտագործված մարտկոցները հայտնվելով աղբավայրում՝ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Մեկ մարտկոցը կարող է աղտոտել 20 քառակուսի մետր տարածք։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Բրիտանիայի թագավորը Գերմանիայում այցելել է էկո գյուղի օրգանական ֆերմա
Posted on 31 Մարտի, 2023

Օրերս Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը, Գերմանիա կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում, իր օրակարգում առաձին ժամանակ է հատկացրել է նաև Գերմանիայի բնության պահպանության միությանը (NABU)։ Չնայած զբաղված գրաֆիկին Չարլզ Երրորդը Գերմանիայի նախագահի հետ այցելել է Բրանդենբուրգյան Բրոդովին էկո-գյուղում գտնվող ֆոն Մալցան ընտանիքի օրգանական գյուղատնտեսական ֆերմա: Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան գրասենյակից Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ, որ Թագավորի՝ անասնաբուծական ֆերմայում շրջայցից և «արքայական» պանրի պատրաստմանը մասնակցելուց հետո, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) գլխավոր տնօրեն Լեյֆ Միլլերը ներկայացրել է NABU-ի ջրաճահճային տարածքների պահպանությանն ուղղված նախագծերի ներդրումը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ NABU-ի տնօրենը Բրիտանիայի թագավորի հետ հանդիպմանը առանձնահատում ընդգծել է նման տարածքների պահպանության կարևորությունը։ «Մեր համար մեծ պատիվ է, որ Չարլզ թագավորը իր եռօրյա պետական այցի ընթացքում ժամանակ տրամադրեց կլիմայական ֆոնդի մեր նախագծին»,- նշել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության գլխավոր տնօրեն Լեյֆ Միլլերը։
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
էներգիայի ո՞ր տեսակն է համարվում ամենաանվնասը՝ բնության համար․ «Էկոանկյուն»
Posted on 30 Մարտի, 2023

«Վերջին տարիներին կտրուկ ավելացել են արևային էներգիա օգտագործող անհատներն ու ընկերությունները՝ շուրջ 10․000 միացված արևային կայան՝ մի քանի տարում»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում «Էկոանկյուն» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանն ու Կարեն Գրիգորյանը։ «Շուրջ 10 հազար միացված արևային կայանը կարծես թե փոքր թիվ է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ոլորտում կատարված աշխատանքը, մեկնարկը ուժեղ էր»,- ռադիոհաղորդման ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանն ու դիտարկել, որ գնալով ծավալները մեծանում են, ինչի արդյունքում էլ սպասելիքները մեծ են 2030-ից: «Կարևոր է և՛ պետության, և՛ ֆինանսավորող ընկերությունների ներգրավվածությունը»,-կարևորել է Վարդան Հովսեփյանը։ Հաղորդաշարի շրջանակներում նրանք քննարկել են թե էներգիայի ո՞ր տեսակն է համարվում ամենաանվնասը բնության համար: Առաջիկա երեք ամսիների ընթացքում, ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» հաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 3 մարզում
Posted on 30 Մարտի, 2023

Մարտի 23-29-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 29-ին, Նոր Նորքում՝ մարտի 23-ին, 27-29-ը, Շենգավիթում՝ մարտի 27-29-ը: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում մարտի 23-ին, 27-29-ը, Նոր Նորքում՝ մարտի 27-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Իսկ մարտի 18-25-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև մարզերում։ Գյումրիում մարտի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, Վանաձորում՝ մարտի 18-ին, Ալավերդիում՝ մարտի 20-ին, 22-ին և 23-ին։
In
other , shrjaka-mijavayr
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
Posted on 29 Մարտի, 2023

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Ժամանակին կովկասյան ընձառյուծը Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում: Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։ Ընձառյուծի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով WWF-ը մշտապես աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրելով սարքավորումներ, ստեղծելով և վերանորոգելով ենթակառուցվածքները, տրամադրելով ամենագնաց ավտոմեքենաներ, վառելիք, ինչպես նաև մոնիթորինգի ու պահպանության համար անհրաժեշտ սարքավորումներ և գույք: Այս ամենով հանդերձ կենդանու պահպանությունը մարդու ձեռքում է։ Հետևաբար նաև հույժ կարևորվում է աշխատանքները թիրախային համայնքների հետ: Այն համայնքների բնակիչների, որոնց տարածքներն ընձառյուծի պահպանման և միգրացիայի համար կարող են կարևոր դեր խաղալ: Այս համատեքստում իրականացվել են համայնքային փոքր ծրագրեր Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում:
In
other , shrjaka-mijavayr
Ներկայացվել է Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպի հարցման արդյունքները
Posted on 29 Մարտի, 2023

Մարտի 27-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում կայացած աշխատաժողովի ընթացքում շահառուներին ներկայացվել են Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերի վերաբերյալ հարցման արդյունքները: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի կենտրոնից։ Աշխատաժողովի հիմնական նպատակն է՝ շահագրգիռ կողմերին ներկայացնել և նրանց հետ քննարկել Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերի վերաբերյալ հարցման արդյունքները: Հարցումն իրականացրել է «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում մրցույթով ընտրված «Սիվիտտա ԷյԷմ» կազմակերպությունը: Հետազոտության նպատակն է՝ բարելավել գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների առաջնային տվյալները և բացահայտել այդ աղբյուրներից շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմման հնարավոր մոտեցումները: Թիրախային լսարանն է՝ Հայաստանում գյուղատնտեսության վիճակագրության եւ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ոլորտում ներգրավված պետական կառույցների, գյուղատնտեսական գործունեությանն առնչվող գիտական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ: Հարցման հիմնական նպատակն էր հավաքագրել ազգային մակարդակով Հայաստանում գոմաղբի կառավարման կիրառվող ընթացակարգերի վերաբերյալ արդի տեղեկատվություն և երկրին բնորոշ արտանետումների գործոնների բացահայտման համար գործունեության վերաբերյալ մանրամասն տվյալներ, հստակեցնել առկա բացերն ու խնդիրները և ոլորտի փորձագետների հետ քննարկման արդյունքում առաջարկել միջոցառումներ գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների առաջնային տվյալների բարելավման համար: Աշխատաժողովի մասնակիցներին ողջունելիս ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծել է գոմաղբի կառավարման և ազոտային պարարտանյութերի օգտագործման կայուն գործելակերպերի ներդրման կարևորությունը ջերմոցային գազերի արտանետումների ճշգրիտ գնահատման, ոլորտում կլիմայի փոփոխության մեղմման համապատասխան ծրագրերի ներգրավման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության գնահատման և դրա նվազեցման կիրառելի լուծումների ինտեգրման համար:
In
other , shrjaka-mijavayr
Կայացավ էկզոտիկ խոլորձների հայաստանյան 2-րդ ցուցահանդեսը
Posted on 28 Մարտի, 2023

Մարտի 25 և 26-ին Երևանի բուսաբանական այգու արևադարձային և մերձարևադարձայի բույսերի ջերմոցում տեղի ունեցավ Խոլորձների երկրորդ հայաստանյան ցուցահանդեսը։ Երկու օր ընթացող ցուցադրության ընթացքում մասնակիցները ներկայացրել էին էկզոտիկ խոլորձներ։ Eco.am սոցիալական հարթակը ներկա լինելով ցուցահանդեսին նկատեց, որ այս անգամ մասնակիցները 5-ն էին, որոնք 100-ից մինչև 200-ի հասնող իրենց ահռելի հավաքածուներից Երևանի բուսաբանական այգում ցուցադրել էին ընդամենը 10-30 բույս։ Իսկ ցուցադրված բոլոր բույսերը թեև պատկանում էին խոլորձների ընտանիքին, բայց տարբերվում էին իրենց ծաղիկների և տեսակների բազմազանությամբ, որոնք ներկայացրել էին հենց աճեցնողները, ում հետ այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու և ուղղելու իրենց հարցերը։ Իսկ մասնակիցները այցելուներին սիրահոժար պատմում էին իրենց բույսերի, սիրելի հոբբիի մասին, մանրամասնորեն ներկայացնելով իրենց հավաքածուներն ու նրանց յուրօրինակ պատմություները։ Իսկ Հայաստանի տարբեր անկյուններից բազմաթիվ բուսասերների համար ցուցահանդեսը յուրահատուկ տոն էր։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Մեծ ծառատունկ՝ Դարակերտ համայնքում
Posted on 28 Մարտի, 2023

Մասիսի շրջանի Դարակերտ համայնքում օրերս համայնքի տարբեր ուղղություններով տեղի է ունեցել մեծ ծառատունկ։
Ինչպես Eco.am սոցիալական հարթակին տեղեկացրին համայնքից, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ, հերոս նահատակներին նվիրված հուշարձանի տարածքում, հերոսածին մայրերի հետ միասին տնկել են եղևնիներ։
Ծառատունկի երկրորդ ուղղությունը եղել է հենց վարչական ղեկավարի նստավայրի տարածքը, որտեղ ևս իրականացվել է ծառատունկ: Տնկվել են դեկորատիվ ծառեր՝ գեղեցկացնելով բակային տարածքը:
Ծառատունկի երրորդ ուղղությունը համայնքից դուրս եկող ճանապարհի երկու կողմերն էին: Այդ հատվածում տնկվել են դեկորատիվ ծառեր, ինչպես նաև իրականացվել գարնանային էտ և ծառերի բների կրապատում:
«Համայնքի կանաչապատման ծրագրին հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ: Խնդրում եմ հիշենք, որ մենք պարտավոր ենք մաքուր պահել և խնամել հերոս նահատակների հուշարձանի տարածքը»,- հորդորում և պարտադրում են նախաձեռնողները:
Ի դեպ, ծառատունկին մեծ եռանդով մասնակցել են նաև Դավիթ Լադոյանի անվան դպրոցի աշակերտները։
In
other , shrjaka-mijavayr
Ամփոփվել է «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երկրորդ փուլը
Posted on 27 Մարտի, 2023

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները «Վարդանանք» կրթահամալիրում մասնակցել են «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի ամփոփիչ հանդիպմանը: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
2023 թվականի մարտի 2-ին շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Խոսե՜նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարքի երկրորդ փուլը, որին մասնակցում էին շուրջ 100 աշակերտ Երևանի Ա․Երզնկյանի անվան N118 ավագ, Ա.Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական, Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական, Ն.Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցներից և «Վարդանանք» կրթահամալիրից:
Նախաձեռնության նպատակն է երիտասարդ սերնդին ծանոթացնել բնապահպանական տարբեր ուղղություններին՝ հնարավորություն ընձեռելով իրազեկվելու արդի խնդիրների մասին և ինչու ոչ՝ մասնակիցը դառնալու դրանց հնարավոր լուծումներին:
Ողջունելով աշակերտներին և հանդիպման մասնակիցներին, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը` դրանք անկյունաքարային որակելով էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցում․
«Շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջընթաց գրանցելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման գործընթացում բարձրակարգ մասնագետներ ներգրավելու նպատակով շատ կարևոր է մեր հանրապետության էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը»,-նշել է Տիգրան Գաբրիելյանը՝ անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման խնդրին։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կտան ցանկալի արդյունք, և մենք կունենանք իրավագիտակից և շրջակա միջավայրի հանդեպ սրտացավ քաղաքացիներ։
Հանդիպման ընթացքում դպրոցների ներկայացուցիչները զեկույցների և սահիկաշարերի միջոցով ոլորտի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները:
Հարցուպատասխանի միջոցով նախարարի տեղակալը, նախարարության ներկայացուցիչները և Օզոնային շերտի պահպանության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը պատասխանել են աշակերտներին հուզող հարցերին։
In
other , eco-dizayn
«Եկեք ստեղծենք էկո նորաձևություն»․ նոր էկո-նորաձևության հագուստի 21 նմուշ
Posted on 27 Մարտի, 2023

Նախագիծի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին էկոլոգիական մի շարք խնդիրներ, տեքստիլի թափոնների շրջակա միջավայրի վրա ունեցած վնասների մասին ու վնասների կրճատման տարատեսակ տարբերակների մասին:
Այս երիտասարդական փոխանակման ընթացքում մասնակիցները զարգացրին նախաձեռնողական, ձեռնարկատիրական, կազմակերպչական, ստեղծագործական և առաջնորդային կարողություններ: Նրանք առողջ կյանքի հետ համատեղեցին նորաձևությունն ու հագուստի դիզայնը՝ թափոն տեքստիլը վերածելով նոր հագուստի: Նախագծի յուրաքանչյուր օրը հագեցած էր տարբեր աշխատարաններով, հետազոտական աշխատանքներով, ուսումնասիրությոուններով, ստեղծագործ հմտությունները բարձրացնելով ու շրջակա միջավայրի խնդիրներին ծանոթանալով:
Ակտիվ ընթանում էին հագեցած քննարկումներ ու բանավեճեր՝ էկո-նորաձևության արդյունաբերության և մի շարք հին կտորների վերօգտագործման, նորարարական նորաձևության հետ դրա կապերի և երիտասարդների և հասարակության վրա դրա դրական և բացասական ազդեցությունների վերաբերյալ:
Միջազգային մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելելու Երևանի թանգարաններ, պատկերասրահներ ու ցուցասրահներ, ծանոթացան հայ արվեստի նմուշներին ու գտան ներշնչման աղբյուրներ, իրենց ավարտական հագուստի մոդելները ստեղծելու համար:
Նախագծի ավարտին 21 մասնակիցներից յուրաքանչյուրը, նախնական հավաքված օգտագործված հագուստը վերաձևեցին ու վերափոխեցին՝ ստեղծելով նոր էկո-նորաձևության հագուստի նմուշներ՝ օգտագործելով հայկական, իտալական ու լիտվական տարազի էլեմենտներ:
Հագուստի նմուշները ցուցադրվեցին հենց իրենց՝ մասնակիցների մեկնաբանություններով ու յուրաքանչյուրը պատմեց դրանց ստեղծման ընթացքի մասին: Նոր համագործակցության էկո գաղափարներ ու պլաններ ձևավորվեցին մասնակիցների միջև, որոնք արդեն մշակման փուլերում են:
Ծրագրի գաղափարի հեղինակն է արվեստագետ Լիլիթ Ստեփանյանը: Հայաստանում ծրագիրը կազմակերպվել էր «Այսօր Արթ Նախաձեռնություն» ՀԿ կողմից, ֆինանսավորել ԵՄ Էրասմուս պլուս ծրագրի կողմից:



