Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 3 մարզում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-3/

Մարտի 23-29-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում,

Արաբկիրում՝ մարտի 29-ին,

Նոր Նորքում՝ մարտի 23-ին, 27-29-ը,

Շենգավիթում՝ մարտի 27-29-ը:

 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոնում մարտի 23-ին, 27-29-ը,

Նոր Նորքում՝ մարտի 27-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Իսկ մարտի 18-25-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև մարզերում։

Գյումրիում մարտի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին,

Վանաձորում՝ մարտի 18-ին,

Ալավերդիում՝ մարտի 20-ին, 22-ին և 23-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով