Blog
In
other , shrjaka-mijavayr , eco-dexatun
Հայ գիտնականները բացահայտել են միացություններ, որոնք կարող են նպաստել նոր հակամանրէային դեղերի ստեղծմանը
Posted on 7 Ապրիլի, 2023

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները բացահայտել են նոր միացություններ՝ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և սինթետիկ պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէնային ակտիվությամբ և պրոտեազներ արգելակելու ունակությամբ: Դրանցից են ոչ սպիտակուցային ամինաթթու (2R,3S)-հիդրոքսիլեյցինն և սինթետիկ պեպտիդ N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ այս միացություններն ունակ են նաև արգելակելու սերինային պրոտեազներ՝ օրինակ տրիպսինը: Դիպեպտիդ N-t-BOC-գլիցիլ-(S)-2-ամինա-3-(4-((4-ֆտորֆենիլ)-էթինիլ)-ֆենիլ)-α-ալանինը (N-t-BOC-գլիցիլ-zm68) արգելակում է Closridium histolyticum պաթոգեն մանրէների կողմից արտազատված կոլագենազը, որը նպաստում է տեր բջիջների քայքայմանը բորբոքային գործընթացների ժամանակ: «Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների առկայությունը և տարածումը ժամանակակից բժշկության մարտահրավերներից է, որը ստիպում է գիտնականներին փնտրել այլընտրանքային ճանապարհներ կայուն մանրէների դեմ պայքարելու համար: Ուղիներից մեկը նոր հակամանրէնային ակտիվությամբ օժտված միացությունների բացահայտումն է: Մենք հետազոտեցինք սինթետիկ ամինաթթուների և պեպտիդների ազդեցությունն արտաքին միջավայրից անջատած հակաբիոտիկների նկատմամբ կայուն Pseudomonas, Xanthomonas և այլ ցեղերի շտամների աճի վրա և բացահայտեցինք ոչ սպիտակուցային ամինաթթու HS100, որն արգելակում է կայուն մանրէների՝ Klebsiella, Streptococcus և Staphylococcus մանրէների որոշ շտամերի աճը՝ նվազեցնելով մանրէների տիտրը մոտ 5 կարգով»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հովհաննիսյանը: Հետազոտության կիրառական նշանակությունն այն է, որ հակամանրէային ակտիվությամբ օժտված նոր միացությունները կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը: Հետազոտության արդյունքում ստացված գիտական արդյունքները տպագրվել են ՀՀ գիտական ամսագրերում, ներկայացվել՝ միջազգային գիտաժողովներում: Հետազոտությունը կատարվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Pseudomonas և Xanthomonas ցեղերին պատկանող մանրէների հակաբիոտկների նկատմամբ կայունության հախթահարումը» ծրագրի շրջանակներում: Հետազոտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: Ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի ուսանողները գրել են երկու ավարտական աշխատանք և երկու մագիստրոսական թեզ:
In
other , shrjaka-mijavayr
Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ
Posted on 7 Ապրիլի, 2023

2023թ. ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ:
Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ մարտի համեմատությամբ՝ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6° C:
Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական ջերմաստիճան):
Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0°C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10°C բարձր:
Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.0°C, Լոռիում, Տավուշում՝ +7…+8°C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+12°C:
Երկրորդ տասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.0°C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև -15…-20°C:
Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6°C:
Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17...+20°C, Լոռիում` +20...+24°C, Տավուշում` +20...+25°C, Գեղարքունքիում` +13...+17°C, Արարատյան դաշտում` +25...26°C, Սյունիքում` +23...+29°C:
Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35…+36°C, Արարատյան դաշտում` +33…+35°C, Տավուշում` +29…+30°C (Բագրատաշեն 32…34°C):
Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը:
2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16...-21°C (Մասրիկում`-23°C), Լոռիում` -11...-16°C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում` -5...-10°C, Սյունիքի հովիտներում` -2...-4°C):
Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է:
Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում (Ամբերդ, Գառնհովիտ, Սեմյոնովկա)` 100մմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում, Սյունիքի հովիտներում` 60-80մմ: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է գրեթե հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր:
Բարձր լեռնային շրջաններում (2000մ-ից ավելի) տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով:
Առատ տեղումներ են գրանցվել 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011թթ.(ամսական նորմայի կրկնապատիկ և եռապատիկ քանակը):
Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ:
Առանձին չորային տարիների Արարատյան դաշտում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 1%: Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%:
Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ: Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:
In
other , shrjaka-mijavayr
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է շուրջ 1 կմ զբոսայգի․ Ավինյան
Posted on 6 Ապրիլի, 2023

«Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը»,- այդ մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա, Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով, մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ: «Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, իսկ այգու տարածքում կտեղադրվեն բիոզուգարաններ»: Մեկ այլ կանաչ գոտի է ձևավորվում Լյուքսեմբուրգի փողոցի շենքերի բակում: «Ավելի քան 200 մետր երկարությամբ տարածքում կառուցելու ենք խաղահրապարակներ և այգի՝ հարակից տասնյակից ավել բազմաբնակարան շենքերի բնակիչների՝ հատկապես երեխաների համար ստեղծելով ժամանցի լավագույն վայրը»,- տեղեկացնում է փոխքաղաքապետը։ Մանրամասները՝ ներկայացված տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»․ Ա․ Մեյմարյան
Posted on 6 Ապրիլի, 2023

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում մշակված՝ Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի ներկայացումը, ինչպես նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ միջոցառմանը ներկա են եղել ոլորտը կանոնակարգող գերատեսչությունների, հասարակական կառույցների, գիտահետազոտական ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Մենք ունենք բավարար կամք և ցանկություն՝ դիմակայելու այդ խոչընդոտներին, և պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը»,- հանդիպմանն ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ու շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ անդրադարձ կատարելով ծրագրի արդյունքների կարևորությանն ու առկա մարտահրավերներին։ «ԵՄ-ՀՀ համատեղ ջանքերը կարևոր գործոն են EU4Sevan ծրագրի գործունեության հաջողության համար, քանի որևէ դերակատար կամ կազմակերպություն անհատապես չի կարող լուծել Սևանա լճի խնդիրները: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության ուղղությամբ համակարգային մոտեցում է պահանջվում: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նախաձեռնությունը և Սևանա լճի վերաբերյալ տեսլականի հետ սիներգիաները կարող են ծառայել որպես հիմք՝ երկարաժամկետ և հետևողական ազգային մոտեցում որդեգրելու համար»,- իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսնը։ «Սևանն այսօր բախվել է բազմաթիվ բնապահպանական խնդիրների, և էկոհամակարգի վերակագնումը հրատապ ու կարևոր է՝ հաշվի առնելով երկրի համար դրա ռազմավարական նշանակությունը։ Տեսլականի ընդունումն ու ռազմավարության մշակումը հիմք կհանդիսանան գործնական գործողությունների համար՝ հասնելու Սևանա լճի ազգային տեսլականին և ծրագրի կողմից ձեռք բերված արդյունքների կայունությանը: Թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, Եվրոպական միությանը, և ԳՄԸՀ-ին ձևավորված համագործակցության համար»,-ընդգծել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և շեշտել Սևանա լճի էկոհամակարգի վերականգման կարևորության մասին։ Միջոցառման ընթացքում «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» (ADWISE Consulting) ընկերության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի մշակման ընթացքում կատարված աշխատանքն ու մի շարք փուլերով անցած մասնակցային գործընթացի արդյունքում ձևավորված արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է պանելային ձևաչափով քննարկում, որն անդրադարձավ տեսլականի անհրաժեշտությանը և դրանից բխող օգուտներին։ Սևանա լճի 2050 թվականի ազգային տեսլականի կարևորությունն ակնառու է Սևանա լճի պահպանության և էկոհամակարգի վերականգնման տեսանկյունից՝ հաշվի առնելով լճի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Տեսլականը հիմք կհանդիսանա երկարաժամկետ կտրվածքով միասնական ազգային մոտեցմամբ լճի և նրա ջրահավաք ավազանի կայուն զարգացման ապահովման նպատակային գործընթացների համար: Այնուհետև «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» (CIVITTA) ընկերության կողմից ներկայացվել է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացի մեկնարկն ու առաջիկայում նախատեսվող գործողությունները: Ներկայացվել են գործողությունների շրջանակը և ժամկետները, համապատասխան մեթոդական մոտեցումները, որոնք կիրառվելու են աշխատանքների ընթացքում, ակնկալվող արդյունքները։ Ներկայացմանը հաջորդել է քննարկում շահագրգիռ կողմերի հետ: «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն «Եվրոպական միությունը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» Եվրոպական միության գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների
Posted on 5 Ապրիլի, 2023

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել է ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:
Խորհրդանշական ծառատունկին միացել և մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մի շարք այլ երկրների դեսպաններ, վետերաններ ու կամավորներ:
Միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ: Նախագծի շրջանակում նախատեսված 27 միլիոն ծառի փոխարեն արդեն իսկ նախկին Խորհրդային Միության տարածքում տնկվել է շուրջ 90 միլիոն ծառ:

In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ի՞նչ կարելի է տեսնել Բյուրականի աստղադիտարանի ապրիլյան երկնքում
Posted on 5 Ապրիլի, 2023

Աշխարհագրական դիրքից և տարվա եղանակից կախված՝ գիշերային երկնքում դիտվող երևույթներն ու երկնային մարմինները փոփոխվում են։ Eco.am սոցիալական հարթակը, Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ ապրիլ ամսին Բյուրականի աստղադիտարանի տարածքից հնարավոր կլինի տեսնել՝ 1. Օրիոնի համաստեղությունը և Օրիոնի միգամածությունը 2. Մեծ Արջի համաստեղությունը, Միցար և Ալկոր կրկնակի աստղային համակարգը 3. Երկնակամարի ամենապայծառ աստղը' Սիրիուսը 4. Բազումք (Պլեյադներ) աստղակույտը 5. h և X Պերսեոսի կրկնակի ցրված աստղակույտը 6. Մարս մոլորակը՝ ամբողջ գիշեր, իսկ Վեներա մոլորակը մինչև 22:00-ը Լուսինը հնարավոր կլինի դիտել ապրիլի 1-7-ը և ապրիլի 23-31։ Ընդ որում՝ ապրիլի 6-ին և 7-ին կդիտվի լիալուսին։ Նշենք, որ ապրիլ ամսին դիտումները կսկսվեն ժամը 20։30-ից։
In
other , shrjaka-mijavayr
Կանխատեսվում է 21-26սմ-ով Սևանա լճի մակարդակի բարձրացում
Posted on 4 Ապրիլի, 2023

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-70%-ի սահմաններում։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ թողարկվել է «ՀՀ գետերի 2023 թվականի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» տեղեկագիրը։ Ըստ մոնիտորինգի, հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (170մլն.մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ 170մլն.մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2023 թվականի հուլիսի 1-ին 2023 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 21-26սմ-ով (1900.52-1900.57մ սահմաններում), իսկ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.13-1900.18մ սահմաններում, որը 2023 թվականի հունվարի 1-ի համեմատ ցածր կլինի 10-15սմ-ով: Ջրամբարներ․ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2023 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է. 1․ Ախուրյանի ջրամբարում՝ 65-70% (340-368 մլն.մ³), 2․ Արփիլիճ ջրամբարում՝ 65-70% (68.5-73.5 մլն.մ³), 3․Ապարանի ջրամբարում՝ 45-50% (41.0-45.5 մլն.մ³), 4․Ազատի ջրամբարում՝ 75-80% (52.5-56.0 մլն.մ³), 5․ Մարմարիկի ջրամբարում՝ 75-80% (18.0-19.2 մլն.մ³): Առավել մանրամասն՝ այստեղ
In
other , eco-snund
10 պատճառ օրական 1 ավոկադո ուտելու համար
Posted on 4 Ապրիլի, 2023

Սննդաբանները պնդում են որ ավոկադոն հիանալի մթերք է օրվա ցանկացած ժամին ուտելու համար: Այն իր յուրահատուկ համի պատճառով կիրառվում է նաև սոուսների, աղցանների և աղանդերների պատրաստման համար։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է ավոկադոյի օգտակար հատկությունները, որոնք հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում։ Նախ, ավոկադոն համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը։ Պտուղը հարուստ է օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք կարող են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնել ինսուլտների և սրտի կաթվածների ռիսկը: Բացի այդ, ավոկադոն կալիումի աղբյուր է, որը կարևոր է նյարդային համակարգի աշխատանքի և բջիջներին սննդանյութեր մատակարարելու համար: Երրորդ՝ ավոկադոն հարուստ է չհագեցած ճարպերով: Դրանք նաև նպաստում են խոլեստերինի վերացմանը և նվազեցնում թրոմբոցի ռիսկը: Ավոկադոն օգտակար է նաև քաշը նվազեցնելու համար, քանի որ մանրաթելերի բարձր պարունակության շնորհիվ երկար ժամանակ սնունդ ընդունելու ցանկություն չի առաջանում: Վերջապես, ավոկադոն պարունակում է ֆոլաթթու: Այն B խմբի վիտամին է, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի և առողջ հղիության համար: Եթե օրական ուտեք մեկ ավոկադո, ապա՝ 1․ Ավոկադոն կբարելավի տեսողությունը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող անփոխարինելի կարոտինոիդներով: Այս տարրերը շատ կարևոր են և պարունակվում են հիմնականում ավոկադոյի մեջ: 2․ Այս միրգը հարուստ է կալիումով, ինչի շնորհիվ կարգավորում է զարկերակային ճնշումը: Կալիումն օրգանիզմից դուրս է բերում հավելյալ նատրիումը, ինչն էլ նպաստում է ճնշման կարգավորմանը: 3․ Ավոկադոն նաև կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը և նվազեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը: 4․ Այս միրգը հիանալի բաղադրիչ է նաև նիհարել ցանկացողների սննդակարգում ներառելու համար: Այն խթանում է նյութափոխանակությունը, ինչը նպաստում է քաշի նվազմանը: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ ավոկադոյի գործածությունից հետո քաղցի զգացումը չի տանջում շուրջ 5 ժամ: 5․ Ավոկադոյի հյութահանուկը շատ առողջարար է աթրիտի դեպքում և մեղմում է օստեոպորոզի ախտանշանները: 6․ Այս մթերքը պաշտպանում է շաքարային դիաբետից, քանի որ կարգավորում է օրգանիզմում շաքարի ու ինսուլինի մակարդակները: 7. Ավոկադոն շատ օգտակար է նաև հղիների համար, քանի որ պարունակում է մոր ու պտղի առողջության համար շատ կարևոր վիտամիններ: Բացի այդ, այն ազատում է նաև ինքնազգացողության վատացումից, ինչը բավական հաճախ է նկատվում հղիների մոտ: 8. Ավոկադոն հարուստ է վիտամին K-ով, որը շատ կարևոր է ոսկորների ամրապնդման համար: Այս տարրի շնորհիվ ավոկադոն օգնում է կանխել կոտրվածքները: 9․Այս պտուղը պարունակում է նաև մեծ քանակությամբ ֆոլաթթու, որն օգնում է նվազեցնել ընկճախտի (դեպրեսիա) զագացման հավանականությունը: 10. Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ այս միրգը պաշտպանում է նաև այնպիսի քրոնիկ հիվանդություններից, ինչպիսին են գլխուղեղի կաթվածը, շաքարային դիաբետը, աղեստամոքսային հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունն ու զարկերակային գերճնշումը:
In
other , shrjaka-mijavayr
Երկրաբանները օգնում են խուսափել բնական աղետներից․ նշվեց Երկրաբանի օրը
Posted on 3 Ապրիլի, 2023

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա կառույցների ղեկավարներ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։ Նիստին մասնակցել են ոլորտը ներկայացնող գերատեսչությունների և գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 2004 թվականից ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր , ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը: «Երկրաբանությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության և զարգացման գլխավոր ու առանցքային գործիք։ Երկրաբանությունը թույլ է տալիս մեզ տեսնել Երկրի պատմությունը և գնահատել նրա երկրաբանական գործընթացները, որոնք հսկայական ազդեցություն են գործում մեր կյանքի և շրջակա միջավայրի վրա»,- շնորհավորելով երկրաբաններին և երկրաբանության ոլորտի ներկայացուցիչներին ասել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Ըստ նրա, երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ուսումնասիրում են ընդերքի ռեսուրսները, մշակում էներգիայի արդյունահանման և օգտագործման կայուն և արդյունավետ ուղիներ, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծել ավելի լավ միջավայր մեր կյանքի համար: «Պետք է ևս մեկ անգամ հիշենք երկրաբանի աշխատանքի կարևորության մասին և թե ինչպես է այն ազդում մեր կյանքի որակի վրա: Այսօր մենք պետք է խոսենք մեր մասնագիտության ձեռքբերումներից և ապագա մարտահրավերներից»,-նշել է Տիգրան Գաբրիելյանն ու հավելել․ «Բնության կողմից տրված ընդերքի անգնահատելի հարստությունը թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն բնույթի բազմաթիվ սուր խնդիրներ։ Սակայն այս համատեքստում չափազանց կարևոր է նաև այդ ձեռքբերումները հավասարակշռել բնապահպանական շահի հետ։ Այս առումով ընդերքի արդյունավետ օգտագործումը և ընդերքի օգտագործման ոլորտում կայուն քաղաքականության ապահովումը հանդիսանում է շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքորեն կարևոր ուղղություն։ Այդ հավասարակշռության ապահովման ճանապարհին մենք շատ անելիք ունենք՝ մասնագիտական որակների զարգացումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում»,- իր ելույթում պնդել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
In
other , shrjaka-mijavayr
Աշխարհում շատ թռչուններ սատկում են մաստակից․ ապրիլի 1-ին նշվեց Թռչունների պաշտպանության օրը
Posted on 3 Ապրիլի, 2023



